Հենց նпր կրկին երկրшշшրժ Հшյшստшնпւմ․ եթե զգшցել ե՞ք մեկնшբшնпւթյпւններпւմ + դրեք




Հենց նոր կրկին երկրաշարժ Հայաստանում․ եթե զգացել ե՞ք մեկնաբանություններում + դրեք


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱԻՆ պաշտոնական հաղորդագրությունը․ Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակովժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային

ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում3 բալ և Շողակաթ գյուղում 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում 2 բալ ուժգնությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *