Հիմարի նոր զառանցանքը․ «Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ». Ալիևը սպառնում է նոր պատերազմով




Հայաստանը պետք է լիովին գիտակցի, որ մենք կարող ենք կատարել ցանկացած ռազմական խնդիր, և ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Նրանք պետք է իմանան, որ երկաթե բռունցքը մնում է տեղում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Trend-ը:


«Մենք հաղթող երկիր ենք: Մենք ոչնչացրեցինք Հայաստանը, դուք շատ լավ գիտեք, թե ինչ դժվար պայմաններում: 30 տարվա ընթացքում նրանք կառուցել են վեց պաշտպանական գծեր և ամրություններ: Այս շրջանի բնական ռելիեֆը նրանց համար շատ բարենպաստ էր: Մենք ազատագրեցինք այս հողերը կյանքի և արյան գնով, մեր քաջ որդիների սխրանքով: Մեր երիտասարդությունը, զինվորները, սպաները գնացին մահվան:

Բոլորն ասացին` մենք կմեռնենք, բայց հետ չենք դառնա: Նման բարդ պայմաններում մենք նվաճեցինք հաղթանակը: Հետեւաբար, Հայաստանը պետք է լիովին գիտակցի, որ մենք կարող ենք կատարել ցանկացած ռազմական խնդիր, և ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Նրանք պետք է իմանան, որ երկաթե բռունցքը մնում է տեղում», – ասել է Ալիևը:

Armenia must fully realize that we can accomplish any military task, no one can stop us. They need to know that the iron fist stays in place. The statement came from Azerbaijani President Ilham Ali, Trend reports.

“We are a winning country. We destroyed Armenia, you know very well in difficult conditions. In 30 years, they have built six defensive lines and fortifications. The natural terrain of this region was very favorable for them. We liberated these lands at the cost of life and blood, through the heroism of our brave sons. Our youth, soldiers and officers died.

Everyone said we would die, but we would not go back. In such difficult conditions we won. Therefore, Armenia must fully realize that we can accomplish any military task, no one can stop us. “They need to know that the iron fist stays in place.”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *