ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և զգուշացրել, որ այսօրվանից…




Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:



Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան

սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման

հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ

սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Within the framework of his visit to Syunik region, on December 17, the Minister of Defense of the Republic of Armenia Vagharshak Harutyunyan held a working consultation with the participation of the commander of the military unit, the governor of Syunik and the commander of the territorial subdivision of the NSS border troops.
Issues related to the demarcation of Armenia and Azerbaij

an, the deployment of armed forces units and the deployment of border troops in the newly formed areas were discussed during the meeting. The Defense Minister gave instructions to the high-ranking officers participating in the border talks on the deployment of troops, the establishment of security checkpoints, and the process of building new units according to directions. The commander of the military unit, the governor of Syunik, presented the works carried out in some disputed areas, and stressed that the border discussions between the parties continue.

Vagharshak Harutyunyan also met with the officers of the Russian peacekeeping contingent, referred to the control of the Goris-Stepanakert road, the program of deployment of Russian border guards in the Syunik section of the border with Armenia and Azerbaijan, as well as the search for missing persons.

RA Ministry of Defense

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *