Հյուսիսային պողոտայում լարված էր, ոստիկանները շտապում են․ ներկանները ուշքի չեն գալիս, սարսափած են




ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ․


Պարեկները և Կենտրոնականի քրեական հետախույզները միջադեպից րոպեներ անց հայտնաբերել են

հուլիսի 14-ին Երևանի Հյուսիսային պողոտայում դանակահարություն կատարած անձին։ «Հուլիսի 14-ին, ժամը 6-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայում դանակահարություն է

եղել։ Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Սայաթ-Նովայի և Տերյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց կասկածելի «Տոյոտա» մակնիշի մեքենան: 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա արդեն բաժնում էր, երբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որն ի վիճակի չէր բացատրություն տալու»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։https://www.youtube.com/embed/hDercXVwE1k

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *