Հոկտեմբերին, որդու դին փնտրելիս, զոհվում է նաև հայը. մայրը տղայի դին գտնում է երեկ, դիահերձարանում, լրիվ ճանաչելի. ի՞նչ ասես էս ամենի պատասխանատուներին




Մհերն է իր հոր՝ Նիվոյի հետ։ Մհերի անունը հոկտեմբերին զոհվածների ցուցակում էր, բայց դին չկար։ Հայրը որդու դին գտնելու համար գնացել էր պատերազմի ամենաթեժ կետերը։ Նոյեմբերի 3֊ին հայրն էլ է զոհվում…Տղայի դին գտել են երեկ, դիահերձարանում։ Լրիվ ճանաչելի։ Նոյեմբերի 20֊ից դին սառնարանում էր…10 ամիս մայրը Արցախի հանձնված տարածքներում, Հայաստանի դիահերձարաններում փնտրում էր որդու դին։10 ամիս տղայի դին դիահերձարանում էր, չեն ասել…Նիվոյի քրոջ ամուսինն էլ է զոհվել այս պատերազմում:Արցախյան առաջի պատերազմի ժամանակ էլ զոհվել էր Մհերի պապիկը (մայրական կողմի) և Նիվոյի հարազատ եղբայրը, ում անունն էլ կրում էր Մհերը…Կներեք, բայց հայերեն բառապաշարս չի հերիքում էս ամենի պատասխանատուներին որակումներ տալու համար:


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *