Հրատապ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հայտարարությունը երեկվա միջադեպի հետ կապված. միայն իմանաք, թե ինչ է անելու նա




«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությունը․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:


Մեր ընկերության առաջնահերթություններից է հանդիսանում արտադրական գործունեության անխափանության ապահովումը, աշխատակիցների կյանքի, առողջության և սոցիալական բարեկեցության պաշտպանությունը, պետության և մեր գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների անխախտ կատարումը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ գործում և իր շահերը պաշտպանում է բացառապես օրենքների և օրինականության շրջանակներում։ Այս անգամ ևս, արձագանքելով երեկ՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և նրա աշխատակիցների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքներին, դրանք գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդոր և այլն:

Հայտնում ենք, որ հերթական անգամ չենք տրվելու սադ րանքների և չենք ներքաշվելու քաղաքական բանավեճերի ու գործընթացների մեջ: Անընդունելի ենք համարում որպես տարբեր քաղաքական զարգացումների մեղավոր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը կարգելը, առավել ևս դա նախապես պլանավորված և հետևողականորեն իրագործելը, ընկերության շուրջ արհեստական «անցուդարձ» ստեղծելով:
Միաժամանակ, օգտվելով առիթից նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին (այդ թվում նաև իշխանությանը) հորդորում ենք զերծ մնալ մեզ սեփական քաղաքական նպատակներով օգտագործելու գայ թակղությունից, ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև քաղաքական պրոցեսները չօգտագործել որոշ անձանց և շրջանակների անձնական ու խմբային տնտեսական շահերը սպասարկելու նպատակներով։

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող իր բազմահազարանոց կոլեկտիվը չեն հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների և ազատությունների ոտնահարման փորձերը և բոլոր օրինական, պիտանի ու արդյունավետ միջոցներով պաշտպանելու են դրանք ազգային ու միջազգային ատյաններում:

Տեղեկացնում ենք նաև, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ համապատասխան դիմում (հաղորդում) ներկայացնել իրավասու պետական մարմիններին։

Գլխավոր տնօրեն՝ Պարագ Յոհաննես Բհատ

Statement of the General Director of “Zangezur Copper and Molybdenum Combine” CJSC ․ Zangezur Copper and Molybdenum Combine CJSC has always refrained from interfering in political processes, just as it has not obstructed the expression of political and civic positions of its employees, excluding it on the grounds of any discrimination on that ground.

One of the priorities of our company is to ensure the continuity of production activities, the protection of employees’ lives, health and social welfare, the unwavering fulfillment of the obligations undertaken by the state and our partners.

Zangezur Copper and Molybdenum Combine CJSC always operates, defends its interests exclusively within the framework of laws and legality. This time, responding to yesterday, June 15, 2021, in the communities of Kajaran, Kapan, Syunik marz of the Republic of Armenia, we consider the baseless accusations made against the employees of “Zangezur Copper and Molybdenum Combine” CJSC and its employees by the Acting Prime Minister of the Republic of Armenia. Gross violation of the Constitution of the Republic of Armenia, international treaties ratified by the Republic of Armenia, current legislation, obstruction of the freedom of economic activity of “ZCMC” CJSC, threat of deprivation of property, interference in private economic activity, including hints of physical revenge, urging employees to work disorder և etc.

We declare that once again we will not give in to provocations, we will not get involved in political debates and processes. We consider it unacceptable to blame the company “ZCMK” CJSC for various political developments, especially to carry it out “pre-planned” backwards, creating an artificial “event” around the company.
At the same time, we take this opportunity to urge all forces participating in the election campaign (including the government) to refrain from using us for our own political purposes, to spread misinformation, and not to use political processes to serve the personal and group economic interests of some individuals.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *