ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է….




Մի խումբ փաստաբաններ քիչ առաջ դուրս եկան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից։ Մոտ 40 րոպե տեւած հանդիպման մանրամասները լրագրողներին ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը։


«Նրան հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ լինելու փաստով։
Ներկայացրեցինք արդեն իսկ տված հաղորդումների ճակատագիրը, արդեն իսկ հարուցված քրեական գործերով գործողությունների ընթացքը, ինչպես նաեւ այսօր է ներկայացված հաղորդման մասին։

Ունեցանք քննարկում որոշ դրվագների մասով, իհարկե, այն չափով, որով հնարավորություն կար։ Հարց հնչեց դատախազին, որ եթե Դուք ունենաք օբյեկտիվ հիմքեր, ունենանք հաստատված մեղք, հիմնավոր կասկած, ապա Դուք կգնաք արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը, պատասխանը դրական էր՝այո»,- ասաց նա։

Արթուր Ղազինյանը նշեց, որ հիմա իրավաբանների, պրոֆեսիոնալ նախկին դատախազների, քննիչների, մասնագետների խնդիրն է գործընթացում հիմնավորել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն

«Պետական դավաճանության հիմքերը ներկայացված են, դատախազը մեր երաշխավորեց, որ հարուցված բոլոր քրեական գործերով համակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն է ընթանալու։

Ասվեց, որ կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որեւէ հարց անպատասպան չի մնալու․․․ Նաեւ իր առջեւ դրվեց մի այսպիսի խնդիր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը, Հայաստանի ներիքն եւ արտաքին անվտանգության օրեցօր խորացող սպառնալիքներն ունենան մեկ լուծում՝ իրավական։

Իրավաբաններս ակնկալում ենք այդ ճգնաժամի իրավական հանգուցալուծում։ Մենք այս պահին կսպասենք դատախազության գործողություններին»,- հավելեց Ղազինյանը։

A group of lawyers just left the meeting with Prosecutor General Arthur Davtyan. The details of the meeting that lasted about 40 minutes were presented to the journalists by the chairman of the legal commission of the “Homeland Salvation Movement” Arthur Ghazinyan.

“We expressed all our concerns to him due to the fact that the volume of the preliminary investigation carried out within the framework of criminal cases is comprehensive, complete and objective.
We presented the fate of the programs that have already been given, the course of actions in the criminal cases that have already been initiated, as well as the program presented today.

We had a discussion about some episodes, of course, to the extent that there was an opportunity. “A question was raised to the prosecutor that if you have objective grounds, have an established guilt, reasonable suspicion, will you go to the arrest of Prime Minister Nikol Pashinyan? The answer was yes,” he said.

Arthur Ghazinyan mentioned that now the task of lawyers, former professional prosecutors, investigators, specialists is to substantiate in the process that an unprecedented state betrayal has taken place in Armenia.

“The grounds for state treason have been presented, the prosecutor assured us that a comprehen

sive and objective preliminary investigation will be conducted on all criminal cases.”

It was said that all measures will be taken, no question will remain unanswered ․․․ He was also faced with the task of having a legal solution to the political crisis in Armenia, Armenia’s internal affairs and the deepening threats to foreign security.

Our lawyers expect a legal solution to that crisis. “At this moment, we will wait for the actions of the prosecutor’s office,” Ghazinyan added.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *