Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի պատկանել․ Արա Աբրամյան




«Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի պատկանել, բացի Փաշինյանից երևի բոլորը գիտեն դա»,- վրդովված  բարձրաձայնում է Արա Աբրամյանը՝ հավելելով, որ նման կարծիք հայտնողները հայ լինել չեն կարող։ Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում այնպիսի քարոզչական թեզերի, ինչպիսիք են՝ Ղարաբաղը, երբեք էլ Հայաստանին չի պատկանել կամ մերոնք  են գրավել  այդ հողերը և այլն, ցավոք նմանատիպ անբովանդակ մտքեր արտահայտողները հայ կոչվելու իրավունք չունեն, ուր մնաց, թե կարծիք թելադրեն։ Հենց սա էլ խորը հիասթափություն է արթնացրել պարոն Աբրամյանի մոտ, ով չի կարողանում անտարբեր լինել այս գաղջ մթնոլորտի նկատմամբ։ Նա ձեռնարկում է մի շարք քայլեր, որոնք հնարավորություն կտան նման մթագնած ուղեղներին սթափցնել։


Բացի այդ, Հայաստան վերադառնալուն պես  նա նախաձեռնել է հանդիպումներ զոհված զինծառայողների, անհետ կորածների, գերիների հարազատների հետ։ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն արցունքն աչքերին է հիշում ծնողներից մեկի հետ զրույցը, երբ ասել են․ «Ինչ ապրեմ․  երկու տղա ունեմ, երկուսն էլ զոհվել են։ Մեկի մարմինը գտել են, մեկինը՝ ոչ։ Դա մեծ ցավ է»,-ասում է նա՝ ընդգծելով, որ միայն հանցագործը կարող է  պլյուս, մինուսով զոհերի մասին խոսել։

ԽՄԲ․  Հիշեցնենք, որ  ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանին իմքայլական պատգամավոր Կարապետ Մխչյանը հարցրեց Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը։  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե այս վիճակագրությունը չփոխվի, ապա «մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»։

«Հանցագործը, երկրի թշնամին, դավաճանը միայն նա կարող է նման բան արտաբերել» ,-եզրափակում է Արա Աբրամյանը։

“Karabakh has never belonged to Azerbaijan, except for everyone except Pashinyan,” Ara Abramyan said indignantly, adding that those who express such an opinion cannot be Armenians. Lately we often come across propaganda theses such as Karabakh, it never belonged to Armenia or ours occupied those lands, etc. Unfortunately, those who express such meaningless thoughts do not have the right to be called Armenians, let alone dictate an opinion. This is what has aroused deep disappointment in Mr. Abramyan, who can not be indifferent to this lukewarm atmosphere. He takes a number of steps that will allow such darkened brains to sober up.


Besides, upon his return to Armenia, he initiated meetings with the relatives of the killed servicemen, the missing and the captives. President of the Union of Armenians of Russia, UNESCO Goodwill Ambassador remembers with tears in his eyes the conversation with one of the parents when they said ․ “What should I live for?” I have two sons, both of whom died. The body of one was found, the other was not. It is a great pain, “he says, emphasizing that only the criminal can speak about the victims, plus or minus.
Group ․ It should be reminded that while presenting the implementation of the Government’s 2020 program in the National Assembly, the deputy from Karak Mkhchyan asked Nikol Pashinyan the number of victims of the Armenian side in the last Artsakh war. Nikol Pashinyan said that if these statistics are not changed, “the number of our victims will be around 4000, plus-minus 50.”
“Only he can say such a thing, the criminal, the enemy of the country, the traitor,” Ara Abramyan concludes.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *