Մարդասպանն ատամները սրած սպասում է հունիսի 20- ին




Երևակայական հիվանդ, թե նախանձով ու չարությունով լցված․․․այս է խնդիրը։ Երևի հավանական է երկուսը՝ մեկում։ Բացատրեմ, թե ինչու։ Ուրեմն՝ այսօր մամուլում կարդում ենք, որ քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքներով նախընտրական այցերի համեմատությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ առավելություն ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Տարբեր համայնքներում այդ առավելությունը տատանվում է 1/3 կամ 1/4 հարաբերակցությամբ, և առավելությունը շատ մեծ է հատկապես գյուղական բնակավայրերում։
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզ Նիկոլ Փաշինյանն այցելել է հունիսի 6-ին ու եղել է 12 բնակավայրում, իսկ Ռոբերտ Քոչարյանն այցելել է հունիսի 10-ին ու եղել է 5 բնակավայրում։ Միևնույն բնակավայր այցելած քաղաքական երկու ուժերի հանդիպումների ամենամարդաշատ կադրերի համեմատությունն ակնհայտ Նիկոլ Փաշինյանի օգտին է։



Ինչևէ, սա խորը դեպրեսիայի մեջ է գցել մարդասպան Քոչարյանին ու իր սակավաթիվ աջակիցներին։ Անկախ նրանից, թե ինչ ռեսուրսների ու ինչ ֆինանսական միջոցների է տիրապետում Քոչարյանը, անգամ դրանց միջոցով չի կարողանում հանրահավաքներին շատ մարդ հավաքել։ հենց դա է պատճառը, որ հաճախ փակ դահլիճներում է ելույթ ունենում։ Իսկ կեղծված սոցհարցումների արդյունքները հունիսի 20-ին երևան կգան։

Imaginatively ill or full of envy and malice, this is the problem. There are probably two in one. Let me explain why. So, today we read in the press that the comparison of the pre-election visits with the results of the first week of the campaign shows that Nikol Pashinyan has an obvious advantage over Robert Kocharyan. In different communities this advantage varies in the ratio of 1/3 or 1/4, և the advantage is very big, especially in rural areas.
In particular, Nikol Pashinyan visited Aragatsotn region on June 6 and visited 12 settlements, and Robert Kocharyan visited on June 10 and visited 5 settlements. The comparison of the most crowded shots of the meetings of the two political forces visiting the same settlement is obviously in favor of Nikol Pashinyan.
What, this has deeply depressed the murderer Kocharyan and his few supporters. Regardless of what resources and financial means Kocharyan has, he is not able to gather many people at the rallies even through them. That is why he often performs indoors. And the results of the falsified polls will be published on June 20.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *