Մեզ միայն սա էր պակասում․Ալիևը դիմում է Հայաստանին. ինչ է խոսել նա և ինչ է լինելու առաջիկա ժամերին




Ձեզ ենք ներկայացնում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը, որտեղ մասնավորապես ասվում է, Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը շատ կարևոր պահ է կարգավորման հետհակամարտային փուլում, և դա նույնպես ընդգծված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Այս մասին


Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն դիվերսիֆիկացրել է իր տրանսպորտային ցանցը. «Եվրասիայում մենք կարողացանք ստեղծել ամենակարևոր լոգիստիկ տրանսպորտային հանգույցներից մեկը»: «Ստեղծվելու են երեք միջազգային օդանավակայաններ.

Ֆիզուլիում օդանավակայանը գործարկվելու է մինչև տարեվերջ, երկրորդը՝ Զանգիլանում՝ հաջորդ տարի, իսկ երրորդը՝ Լաչինում, պատրաստ կլինի 2023 թվականին: Այսպիսով, Ադրբեջանում օդանավակայանների թիվը կհասնի 9-ի»: «Տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի զուգահեռաբար: Սա հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, Ադրբեջանի համար՝ լրացուցիչ երթուղի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Տարածաշրջանի չորս երկրներ ՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, սատարում են այս մոտեցումը: Մեզ դրական արձագանք է պետք Հայաստանի կողմից, բայց այս մոտեցումը չպետք է ընտրովի լինի: Ինչպես ես ասացի, բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ լինեն բաց և այս առումով չպետք է խտրականություն լինի: Դրանից հետո տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն արդեն իրականություն կդառնան, և մենք հենց դա ենք ուզում», – ասել է Ալիևը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *