Մեծ ցավ ու կորուստ․ Սարսափելի ողբերգություն Հայաստանում. 16 տարեկան տղան ահավոր ու սարսափելի մահով մահացավ, բայց մահից առաջ հերոսություն կատարեց




Ինչպես ավելի վաղ հայտնել էինք․ 2021 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16 :15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած: Դեպքի առթիվ ՀՀ քննչական


կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի 16-ամյա բնակիչը ընկերների հետ բերքահավաք կատարելու նպատակով գտնվել է Արտենի գյուղի վարչական տարածքում: Այդ ընթացքում վերջինիս

ընկերները հայտնվել են նշված գյուղի վարչական տարածքով անցնող ջրատարի մեջ: Նրանց այնտեղից դուրս հանելու ժամանակ տղան խորասուզվել է և խեղդվել: Նրա դին հայտնաբերվել է գյուղից մոտ 4-5 կմ հեռավորության վրա գտնվող Արգինա գյուղի վարչական տարածքում: Կատարվել է դեպքի վայրի զննություն՝ դիակի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ: Ջրատարից որպես նմուշ տարայով վերցվել է ջուր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դիտեք տեսանյութը՝ դեպքի վայրից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *