Միшյն իմшնшք, թե ինչпւ է Հшյшստшնпւմ մшhшցել 1.5 տшրեկшն երեխшն․ oրեր շшրпւնակ նրшն․․шյ տшկшնքներ




Ներկայացնում ենք դաժան դեպքի մանրամասները․
Արարատի մարզում 1.5 տարեկան երեխան օրեր շարունակ ծեծի է ենթարկվել և մահացել՝ գլխուղեղի


վնասվածքներից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են երեխայի հարազատ մայրը, խորթ հայրն ու տատը։ Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա, որի մարմնի

վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ, իսկ փոքրիկի մահվան պատճառը դարձել էր գանգուղեղային տրավման։ Պարզվել է, որ փոքրիկը դարձել է ընտանեկան բռնության դաժան զոհ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ երեխայի մայրը և խորթ հայրը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 2020թ նոյեմբեր ամսից, բնակվել համատեղ բնակվել Արարատի մարզում՝ տղամարդու հոր, նրա կնոջ եւ նրանց երկու անչափահաս դստրերի հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *