Միջազգային հանրությունը պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունները․ Արցախի ՄԻՊ




Չնայած միջազգային հանրությունը, ընդհանուր առմամբ, պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար, այնուամենայնիվ, որոշ միջազգային կառույցներ վեր են դասում մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից և բարձրաձայնում դրանց պահպանության խիստ անհրաժեշտության մասին:Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է երկու հայտնի միջազգային հասարակական կազմակերպությունների` Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հնագետների ասոցիացիայի կողմից վերջերս տարածված համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության, ինքնատիպության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ, որն ինչպես նշված է հայտարարության մեջ, արտահայտում է այդ տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոնական անցյալն ու ներկան :Հայտարարության մեջ երկու կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում պատշաճորեն ապահովելու տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականությունը, ինքնատիպությունն ու բազմազանությունը: Միևնույն ժամանակ, կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբին համատեղ ջանքերով լիարժեքորեն ապահովել տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, այդ թվում եվրոպական (միջազգային) փորձագետների անաչառ թիմ ուղարկելով տարածաշրջան՝ հարուստ մշակութային ժառանգության համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելու համար։Պաշտպանն ընդգծում է, որ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նման կոչերը և գործուն քայլերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցների օրակարգում, լինեն պաշտպանված հավասար հիմունքներով` անկախ քաղաքական նպատակահարմարությունից:


Although the international community in general has not properly condemned Azerbaijan’s routine acts of vandalism and destruction of Armenian cultural heritage and has not taken the necessary steps to prevent them, some international organizations have highlighted cultural values ​​over political considerations and stressed the urgent need to preserve them.
The Human Rights Defender welcomes the recent joint statement by two well-known international NGOs, Europa Nostra and the Association of European Archaeologists, on the comprehensive protection of the richness, originality and diversity of the rich cultural heritage in Nagorno-Karabakh. as well as the multicultural, multi-religious past and present of all of Europe.
In the statement, the two organizations express their support for properly ensuring the integrity, originality and diversity of the rich cultural heritage in the region. At the same time, they call on UNESCO, the Council of Europe and the OSCE Minsk Group to work together to ensure the full protection of cultural and religious heritage in the affected areas, including by sending an impartial team of European (international) experts to the region for comprehensive, objective cultural research. .
The Defender emphasizes that such calls for the preservation of cultural values ​​և active steps must be included in the agenda of relevant international organizations, be protected on an equal basis, regardless of political expediency.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *