Մի քանի տասնյակ ադրբեջանցիներ մտան տուն, ասացին՝ եթե 1 ժամ հետո տեսանք այստեղ քեզ…. Որոտանի բնակչուհի




Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկն ու տանտերերից պահանջել մեկ ժամվա ընթացքում այն ազատել։


NEWS.am-ը զրուցել է տանտիրուհու՝ Մանուշակ Պետրոսյանի հետ, որը պնդեց՝ իրենց տունը գտնվում է հայկական տարածքում։

«GPS-ով, դրոններով, ռազմական բեռնատարներով՝ մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորականներ երեկ եկել են մեր տուն, ամուսինս տանը միայնակ է եղել, մտել են տուն ու ասել՝ եթե 1 ժամ հետո եկանք ու տեսանք՝ այստեղ ես, քեզ գերի ենք վերցնում։ Ռուս սահմանապահներից 3 հոգի այդ ժամանակ եկել են, ասել՝ հանգիստ հավաքի իրերդ։ Եկել են 1 ժամ հետո, տեսել են՝ իրերն ենք հանում։ Ինչ կարողացել ենք այդ 1 ժամվա մեջ հասցրել՝ հավաքել ենք»,- պատմեց Մանուշակ Պետրոսյանը։

Նա ասաց, որ իր ամուսինն ադրբեջաներենին տիրապետում է եւ կարողացել է զինվորականներին ասել՝ տունն իր սեփականությունն է. «Ամուսնուս էլ ասել են՝ եթե դուք կարողանաք ապացուցել, ապա եկեք ու ապրեք, բայց մինչեւ ապացուցելը այստեղ ոչ ոք չպետք է լինի»։

Նրա խոսքով՝ տարածքն ինքնին երբեւէ խնդրահարույց չի եղել, եղել է հայկական տարածք, ունի փաստաթղթեր.

«Անգամ մի քանի լեզվով ենք թարգմանել տվել, որ տարածքը հայկական է։ Հիմա փաստաթղթերը պատրաստ են, սակայն թույլ չեն տալիս, որ ամուսինս անգամ մոտենա նրանց։ Տարածքը Որոտան գյուղից մի փոքր դեպի Գորիս տանող ճանապարհի վրա է։ Խորհրդային տարիներին էլ որպես հայկական հող՝ բաժանել են ժողովրդին, այդ թվում՝ մեզ։ Ու հիմա հանկարծ պարզվեց, որ ադրբեջանական տարածք է։ Գուցե նրանց գրավել է տունը, որովհետեւ բավականին մեծ տարածք ունի. ոչ միայն տուն է, այլ նաեւ արագ սննդի կետ»։

Կինը պատմեց, որ իրենց 5 անդամից բաղկացած ընտանիքն ապրում է արագ սննդի կետի իրենց ընտանեկան բիզնեսով, հիմա էլ ապրում են իր հայրական տանը։«Երեկ տեղական ինքնակառավարման մարմիններից մի քանիսը եկան, բայց իրենց ո՞վ հաշվի առավ, ոչ ոք։ Ո՞վ է երաշխավորել, որ այնտեղ ամուսնուս գերի չէին վերցնի, կամ չէին սպանի։ Ինչո՞ւ թուրքը մի

սանտիմետր հետ չի գնում, իսկ մենք մեր հայկական տարածքներն են իրենց տալիս։ Եթե մենք իրոք Կառավարություն ունենք, եթե գոյություն ունի այդ Կառավարությունը, ինչո՞ւ չի աշխատում։ Ինչի՞ համար է ժողովուրդն անտեր։ Հասկանում եք՝ ես այլեւս չեմ կարող ապրել։ Ով էլ գա, ինձ երաշխիք չի կարող տալ, դիմացս թուրքն է։ Ո՞նց կարելի է, տեսնել ու լռել. թուրքը որտեղ ուզում, մտնում է, ու դրոշ է դնում, ինչ ուզում՝ անում է։

Կառավարությունը թող մի բան ասի, թող ասի՝ դուրս արի, իրենցն է։ Պարզապես հիմա պետություն չկա։ Էսօր իմ տունն է, վաղը մյուսների տներն են»,- ասաց տանտիրուհին։

Yesterday, on December 23, the Azeris entered one of the houses in the administrative district of Vorotan, Syunik region, and demanded that the landlords vacate it within an hour.

NEWS.am talked to the hostess, Manushak Petrosyan, who insisted that their house is in the Armenian territory.

“Dozens of Azerbaijani servicemen came to our house by GPS, drones, military trucks yesterday. My husband was alone at home, they entered the house and said, ‘If we come an hour later and see that you are here, we will take you prisoner.’ Three people from the Russian border guards came at that time and said to calmly pack your things. They came an hour later, they saw that we were taking things out. “We have collected what we were able to achieve in that one hour,” said Manushak Petrosyan.

She said that her husband speaks Azerbaijani and was able to tell the military that the house is his property. “My husband was also told, ‘If you can prove it, come and live, but no one should be here until you prove it.’

According to him, the territory itself has never been problematic, it was an Armenian territory, it has documents.

“We have even translated into several languages ​​t

hat the area is Armenian. Now the documents are ready, but they do not allow my husband to even approach them. The area is on the road from Vorotan village to Goris. During the Soviet years, as

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *