Մոտ 1 ժամ առաջ Արմեն Սարգսյանը հավաքեց բոլորին ասաց․․․ինչից հետո տարածեցին հաղորդագրություն




ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․


«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Սահմանադրության օրն է:

Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները:

Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է…

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին…

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է…»:

Վերոնշյալ սկզբունք-կարգավորումներից բացի, Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է: Այն պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին և ուղղված լինի վերոնշյալ անփոփոխելի դրույթներով ամրագրված սկզբունքների իրագործմանը:

Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:https://www.youtube.com/embed/Lv10-whm8_w

Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:

Մանրամասներին ծանոթացեք նախագահական կայքի պաշտոնական էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *