Նիկոլը քիչ առաջ շոկային բան պատմեց․ Ցնցող բացահայտում, որը «պայթեցնում» է համացանցը




«Վերջին շրջանում շատ հանդիպումներ եմ ունենում զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, գերեվարված զինվորների հարազատների հետ, և նրանք դրվագներ են պատմում, որոնք իսկապես պետք է արժանանան լրջագույն քննության: Երեկ, օրինակ, այդպիսի մի հանդիպում ավարտվել է նրանով, որ զինվորների հարազատները հաղորդում են ներկայացրել


հանցագործության մասին, և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները այդ հաղորդումը պետք է ընդունեին, և սկսվեր քննություն: Եվ կան նաև հրապարակային վկայություններ այն մասին, որ պատերազմի ընթացքում ինչ-որ մարդիկ
շրջել են զորքերով և ասել են, որ կռվելն իմաստ չունի, որովհետև հողերը հանձնված են, հողերը վաճառված են»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս բոլոր երևույթները պետք է արժանանան քննության և արժանանում են

քննության: Այլ բան, որ հիմա, էլի եմ ասում, շատ մեծ ուժեր են կենտրոնացած, այդ թվում՝ Քննչական մարմինների, անհայտ կորած զինվորների, զոհված զինվորների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: Եվ ես լիարժեք կիսում եմ այն կարծիքը, որ այս ամբողջ պատմությունը պետք է համապարփակ քննության ենթարկվի, և հանրությունը պետք է ունենա ամբողջական պատասխաններ: Եվ, իմիջիայլոց, ես նաև

այդպիսի կասկածներ ունեմ, որ ոմանք փորձում են պրոցեսները զարգացնել այն ուղղությամբ, որ որոշ ճշմարտություններ բացահայտելու և հանրության համար պարզաբանելու հնարավորություն ընդհանրապես չլինի: Սա նույնպես շատ կարևոր նրբերանգ է»,- ասել է նա։ Հարցին, թե արդյոք կա՞ն բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հիմա մեղադրվում են դավաճանության մեջ՝ գեներալներ, բանակի ներկայացուցիչներ, գուցե ոչ զինվորական, բայց այլ բարձրաստիճան պաշտոնյաներ,

Փաշինյանը պատասխանել է․ «Արդեն խոսվել է նրա մասին, որ եղել են դեպքեր, երբ հրաման, առաջադրանք չի կատարվել, և այդ առաջադրանքի չկատարումը՝ կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ օրը, կոնկրետ օպերացիայի ժամանակ, ճակատագրական նշանակություն է ունեցել պատերազմի

հետագա ողջ ընթացքի համար: Եվ երեկ, օրինակ, իմ նշած հաղորդման մեջ, որ անհետ կորածների հարազատները ներկայացնում էին, այո, շոշափվում է նաև գեներալի անուն-ազգանուն: Եվ այլ դրվագով նույնպես այդ նույն գեներալի անուն-ազգանունը շոշափվում է: Բայց ես պնդում չեմ անի, որովհետև հանգամանքները պետք է պարզվեն»։ Ըստ նրա՝ համացանցում թերևս տեսել են այն դրվագը, երբ զորամաս է անցնում ադրբեջանցիների վերահսկողության տակ, և այդ զորամասում մենք տեսնում ենք՝ տանկերը կանգնած են, արկղերը տեղում են, զենք-զինամթերքը տեղում է, բայց

զինվորներ չկան: Այս դրվագը պետք է պարզաբանվի, թե ոնց է պատահել: «Ուրիշ բան, երբ մարտ է տեղի ունենում, և մարտի արդյունքում կարող է լինել ինչպես հաղթանակ, այնպես էլ պարտություն: Բայց ինչպե՞ս է պատահում, որ անվնաս զորամասն անցնում է հակառակորդին: Ընդ որում՝ տանկերը կանգնած, հրանոթները կանգնած, ֆագոտները տեղում, զենք- զինամթերքը տեղում: Սա հարց է, որի պատասխանը պետք է տրվի, չէ՞: Այս դրվագի տակ չի կարող ինչ-որ մի սխալ տեղի չունենալ: Ես ձեզ կարող եմ մի բան 100 տոկոսով հավաստիացնել՝ որևէ մեկն այդպիսի հրաման չի տվել, որ զորամասը զենք-զինամթերքով թողեք հակառակորդին: Բայց ո՞վ է թողել:

Ինչ-որ մեկը որոշում կայացրել է, չէ՞: Մենք գիտենք՝ ով է այդ ինչ-որ մեկը: Եվ այդ դրվագով պետք է տեղի ունենա քննություն: Այդ դրվագի քննությունն ինչի՞ կբերի, և հանցանքը կամ արարքն ինչպե՞ս կորակվի՝ պետական դավաճանություն, չգիտեմ, զինվորական երդման խախտում, ի՞նչ կոնկրետ որակում կստանա, դա ուրիշ հարց է, բայց այդ տեսարանն ակնհայտ է: Եվ այսպիսի տեսարաններ էլի կան»,- ասել է նա։

“Lately I have had a lot of meetings with the fallen soldiers, the missing soldiers, the relatives of the captured soldiers, they are telling episodes that really need to be seriously investigated. Yesterday, for example, such a meeting ended with the relatives of the soldiers reporting a crime, ներկայացուցիչ the representatives of the Investigative Committee had to accept that report, վեր an investigation was launched. “And there is public evidence that during the war some people walked arou

nd with troops and said that there was no point in fighting because the lands were handed over, the lands were sold,” said Prime Minister Nikol Pashinyan in an interview with RFE / RL. “All these phenomena must be examined, they are being examined. Another thing that I say now is that a lot of forces are concentrated, including the investigative bodies, the missing soldiers, the fate of the killed soldiers. And I fully share the view that this whole story should be thoroughly examined,, the public should have complete answers. And, by the way, I also have such suspicions that some people are trying to develop the process in such a way that there is no opportunity to reveal some truths or explain them to the

public at all. “This is also a very important nuance,” he said. To the question whether there are high-ranking officials who are now accused of treason – generals, army representatives, maybe not military, but other high-ranking officials, Pashinyan answered ․ “It has already been said that there were cases when an order, a task was not carried out, the non-fulfillment of that task in a specific direction, on a specific day, during a specific operation, was crucial for the whole further course of the war. A

nd yesterday, for example, in the program I mentioned that the relatives of the missing represented, yes, the name of the general was mentioned. And in another episode, the name of the same general is also mentioned. But I will not insist, because the circumstances must be clarified. ” According to him, the episode when a military unit came under the control of the Azerbaijanis was not seen on the Internet. In that military

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *