Նոր մանրամասներ երեկ Հայաստանը ցնցած հանցագործությունից. պարզվում է իրականում… (տեսանյութ)




SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքում հաշվառված, 41-ամյա Արտավազդ Դանիելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիս մինչևhttps://www.youtube.com/embed/s6YK6_LAn6w


«Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելը, եղել է Երևանի թիվ 1 համալսարանակն հիվանդանոցում, իսկ այնտեղ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից, որտեղ

բերման էր ենթարկվել ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում, որը ղեկավարել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Վերջինս այս տարվա հունվարի 22-ից ոստիկանության Արաբկիրի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 3-րդ մասի, 325 հոդվածի 1-ին մասի և 273 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով և երեկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ փորձել էին նրան վնասազերծել Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի տներից մեկից, սակայն նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, թաքնվել է սենյակներից մեկում և ցուցաբերել է զինված դիմադրություն իր մոտ պահվող «ՏՏ» տիպի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խոչընդոտել է

ոստիկանության և քննչական բաժնի ծառայողների օրինական գործողություններին, ինչը լուրջ սպառնալիք է հանդիսացել վերջիններիս կյանքի և առողջության համար, որը կապված է եղել իրավապահների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ մի քանի ժամ նրա հետ բանակցություններ են վարել ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյան ու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նա, ով պատանդ էր պահել իր 3-ամյա տղային, հանձնվել է ոստիկանապետին ու փոխոստիկանապետին, այնուհետև ներկայացրել «ՏՏ» տիպի նիկելապատ ատրճանակը, որը լիցքավորված է եղել 25 մմ

տրամաչափի 8 փամփուշտով, 1 հատ առանձին նույն տրամաչափի փամփուշտ և ինքնաշեն սվին դանակ: Նրան տեղափոխել են քրեական ոստիկանություն, որտեղ որոշ ժամանակ անց աշխատակիցները նկատել են, որ նա աշխատասենյակում քնել և չի արթնացել ու նրան շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են նրան արթնացնել, որից հետո էլ տեղափոխվել է Արմավիրի բանտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղափանցյան փողոցի այն տանը, որտեղից նրան բերման են ենթարկել, խուզարկություն է կատարվել, որտեղ հայտնաբերվել է 2 հատ «CKC» տիպի «էէ 3551» և «AT 1484» համարների ակոսափող հրազեններ՝ 7.62 տրամաչափի 4 փամփուշտներով: Գ. Շամշյանի

տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված 28-ամյա Սոկրատ Հովհաննիսյանը և հայտնել որ նշված հրազենները պատկանում են իրեն: Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև էին կանգնել։ Հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի էր պատանդ վերցրել և հրաժարվում էր հանձնվել ոստիկաններին։ Նրա հետ բանակցություններ էր

վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայրում էին նաևՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ 6STOPPED Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վնասազերծան ժամանակ

հետախուզվողի կողմից հնչել են մի քանի կրակոցներ։ Բարբախտաբար տուժածներ չկան»։ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվել էր մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել էին Ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

According to SHAMSHYAN.com, yesterday, January 27, 41-year-old Artavazd Danielyan, registered in Abovyan, was transferred to the “Armavir” penitentiary of the Ministry of Justice. As photojournalist Gagik Shamshyan reports, before being transferred to Armavir penitentiary, he visited Yerevan University No. 1 Hospital, where he was transferred from the RA Police Criminal Police Department, where he was detained as a result of a special police operation led by RA Police Chief Vahe Ghazaryan said. The latter has been wanted by the Arabkir police since January 22 of this year. He was charged with Article 268, Part 3, Article 325, Part 1, Article 273, Part 2, Item 1 of the Criminal Code of the Republic of Armenia. Yesterday, several police units tried to neutralize him from one of the houses on Ghapantsyan Street in A

rabkir administrative district, but he did not obeyed the lawful demands of the police officers, hid in one of the rooms, showed armed resistance, fired irregular shots from the “IT” pistol he was holding, thus obstructing the lawful actions of the police officers, which posed a serious threat to their health. , which was related to the performance of their official duties by law enforcement. According to the information of the photojournalist, when negotiations with the RA Chief of Police V. Ghazaryan

and First Deputy Chief of Police Aram Hovhannisyan, who held his 3-year-old son hostage, were handed over to the Chief of Police and the Deputy Chief of Police, then presented a “IT” nickel-plated pistol loaded with 8 25-mm bullets, 1 of the same caliber bullets և homemade knife. He was taken to the Criminal Police, where after some time the officers noticed that he had not slept in the office and was taken by ambulance to University Hospital No. 1, where doctors were able to wake him, after which he was taken to Armavir Prison. Գ. According to Shamshyan, a search was carried out in the house on Ghapantsyan Street from where he was taken, where 2 “CKC” type “EE 3551” and “AT 1484” rifles with 4

7.62 caliber bullets were found. Գ. According to Shamshyan, some time later, 28-year-old Sokrat Hovhannisyan, registered in Nor Nork administrative district, came to the Investigation Department of the Investigative Committee of Armenia and stated that the mentioned firearms belonged to him. The latter was arrested by the decision of the investigator. As the photo journ

alist reported from the scene earlier, on January 27, an emergency situation took place in Yerevan. According to the operative data received by the officers of the Criminal Investigation Department of the RA Police, the Criminal Investigation Department of the Yerevan City Police Department, the Arabkir Police Department, they confronted the fact while neutralizing the wanted person in the territory of the well-known Kanaker HPP in Arabkir administrative district. The wanted

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *