Նոր ու ցավալի ցուցակ. Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ հայտնի է, թե ովքեր են նրանք




Razm.info-ն հրապարակում է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։


Նրանք են․

• Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

Video Player

• Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող Կոծինյան Սերգո Հովիկի, զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։

• Գևորգյան Գևորգ Կարապետի, (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։

• Վարդանյան Սերոբ Վաղիկի (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին:

• Գասպարյան Շիրակ (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։

• Գրիգորյան Արթուր Արմանի (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

• Օրդոյան Ռաֆիկ Գևորգի (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

• Խուդոյան Ալիկ Մահարի (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

• Մստոյան Նորայր (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։

• Այդոև Դավիթ Գերակլի (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։

• Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի, գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։

• Հովսեփյան Նվեր Մերուժանի (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Զոհվել է Հադրութում, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։

• Կարապետյան Արտյոմ («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։

• Կարապետյան Արտյոմ (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։

• Հովսեփյան Արմեն Կառլենի (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։

• Համբարձումյան Գևորգ (ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։

• Բեգլարյան Մխիթար Արվիդի (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։

• Ծատրյան Գրիգորի (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։

• Սարգսյան Իվան (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին:

• Աբրահամյան Սանասար (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։

• Սահակյան Մելիքսեթ (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։

• Մարտիրոսյան Դավիթ (19-ամյա, տանկիստ) և Մարտիրոսյան Սպարտակ (18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։

• Մուրադյան Սերգեյ Ռոմայի (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։

Այս ցանկը կազմելիս օգտվել ենք թե՛ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակումներից, թե՛ Razm.info-ի ընթերցողների տրամադրած տեղեկություններից։

Շարունակելի․․․

Razm.info publishes the names of the victims of the Artsakh war since September 27, about whom official sources have not reported yet. They are. • Gurgen Mikael Avetisyan (born in 2001, in Ashtarak, 2019 summer conscription), died on November 9, according to some information, he had been wounded twice before. The death of the soldier became known from the posts on the social network. Video Player: • Hovik Sergo Kotsinyan (volunteer) և his son, conscript Sergo Hovik Kotsinyan, died in Shushi, a few days a

part. It became known about their death from the posts of relatives on the social network. • George Karapetyan (born in 2002), died on the 42nd day of the war (November 7). The death of the soldier became known from a post on social networks. • Serob Vaghik Vardanyan (born in 1990), died in the direction of Martuni, Artsakh, on October 21. • Gasparyan Shirak (born in 1998), was drafted in the summer conscription of 2020. The death of the soldier became known from social networks. • Arthur Armani Grigoryan (born in 2001 in Yerevan), was drafted in the winter of 2020. He died on October 30. The death of the soldier became know

n from the posts on the social network. • Ordoyan Rafik Gorgi (born in 1994, graduated from the Aviation University), was wounded and then died in hospital on November 9. The officer’s death became known from the media. • Alik Mahari Khudoyan (19 years old, from Yeghegnut community), died in the battles for Shushi. The death of a Yezidi soldier became known from the media. • Mstoyan Norayr (Nodar) Tahari (born 2001 ․), died in Fizuli. The Yezidi soldier was from the village of Nor Armavir. • That’s David Gerakli (b

orn 2000) died on October 5. According to the information spread on social networks, the Yezidi soldier served in Jabrail. • Davidyan (Davtyan) Hrayr Mikhaeli, colonel, according to relatives, was the deputy commander of the military unit, died in October. • Nver Meruzhan Hovsepyan

(born in 1984), according to the information spread on social networks, went to the front as a reserve soldier, was a platoon commander. He died in Hadrut, his body was found on January 3. • Artyom Karapetyan (student of “Shirak” football club), died in Artsakh. • Artyom Karapetyan (born in 1977, from Yerevan), died on October 26, in Martakert.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *