Շամշյանը սարսափելի ողբեգրության մասին է հայտնում. զոհ կա, վիրավորներ. տեսեք ինչ է կատարվել




Shamshyan.com-ը գրում է. Այսօր, հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից Ոստիկանության


Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատը կանչով մեկնել է Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի 22 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած և վիրավոր քաղաքացիների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 02։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակ է բռնկվել նշված տան ննջասենյակում, ինչի հետևանքով 86-ամյա Գեորգի Մամիկոնյանը մահճակալում պառկած մահացել է,

իսկ նույն տան բնակիչ 84-ամյա Սվետլանա Խաչատրյանը «ծխից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ, նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Տեղում աշխատել են նաև

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ի․ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածը ամուսիններ են։

Shamshyan.com writes. Today, on January 11, a cruel and tragic incident took place in Armavir region. At around 02:30, the Vagharshapat Fire and Rescue Squad of the Rescue Service of the Ministry of Em

ergency Situations received a call to the Vagharshapat Police Department that the fire and rescue squad had left for 22 apartments on Nar-Dos Street . As photojournalist Gagik Shamshyan reports, the operative group of the Vagharshapat Police Department left for the mentioned place. Svetlana Khachatryan, 84, a resident of the same house, was taken to Vagharshapat Medical Center with a diagnosis of “smoke

poisoning”. The fire-rescuers, who had arrived at 2 fire brigades, first prevented the spread of the fire, then extinguished it. The team of the Vagharshapat Investigation Division of the Armavir Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, senior investigator I. Led

by Hovhannisyan, who is preparing materials on the fact. The work of the police was headed by Rafael Poghosyan, the head of the Vagharshapat Police Department. Գ ․ According to Shamshyan, the deceased and the person taken to the hospital are spouses.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *