Շատ լավ լուր․ Նոր կարգ՝ ժամկետային պարտադիր զինծառայության համար․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը




Հայաստանում իրականացվող բանակի բարեփոխումների արդյունքում ժամկետային պարտադիր զինծառայության ժամկետը երկու տարուց կարող է դառնալ մեկուկես տարի․ այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ զրույցում։


«Բանակում բարեփոխումների շուրջ վերջին վեց ամսվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, նույնիսկ՝ ընտրությունների ամենաթեժ պահին։ Ե՛վ ԱԽ աշխատակազմը, և՛ պաշտպանության նախարարությունը՝ գլխավոր շտաբի հետ միասին, այլ գերատեսչությունների հետ միասին, ինտենսիվ աշխատել ենք բարեփոխումների հայեցակարգը նախապատրաստելու, ինչպես նաև գործողությունների պլանը մշակելու համար։ Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»,- նշել է Գրիգորյանը։https://www.youtube.com/embed/U49rI0aSHZk

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի բանակը ժամանակի ընթացքում պետք է դառնա պրոֆեսիոնալ։ Նրա խոսքով՝ որոշակի ժամանակ է պետք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ գնալու համար, բայց ընդհանուր բարեփոխումների տրամաբանության մեջ նաև այդ հիմքն է դրված։

Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին՝ խոսքը մոտակա ժամանակի, թե տասնամյակների մասին է, Գրիգորյանը պատասխանել է․ «Մոտակա ժամանակի հարց է։ Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին»։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ շատերը դա որակում են որպես բանակը քանդելու միտում, Գրիգորյանն արձագանքել է․

«Դա անլրջություն է։ Բոլորն էլ հասկանում են, բանակում էլ հասկանում են, որ սա շատ կարևոր բարեփոխում է, և եթե մենք կարողանում ենք ժամանակացույցով և ընդհանուր բարեփոխումների տրամաբանությամբ գնալ այս ուղղությամբ, միանշանակ է, որ բանակի արդյունավետությունն է ավելանալու, և նաև քաղաքացիները ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու, որովհետև երկու տարվա և մեկուկես տարվա [զինծառայության] միջև տարբերությունը շատ մեծ է, պայմանական քսանհինգ տոկոսի տարբերություն է։ Եվ դա ահռելի մեծ տարբերություն է։ Համոզված եմ, որ ավելի շատ քաղաքացի կցանկանա ծառայել բանակում»,- ասել է ԱԽ քարտուղարը։ Ըստ նրա՝ բոլոր հաշվարկները ցույց են տալիս՝ նույնիսկ ֆինանսների առումով արդյունավետություն կա այստեղ։

ompulsory military service may increase from two years to one and a half years as a result of army reforms in Armenia ․ This was stated by the Secretary of the Security Council Armen Grigoryan in a conversation with the host of the Public Television Petros Ghazaryan.

“Extensive work has been done on the reforms in the army during the last six months, even at the hottest moment of the elections. Both the staff of the Security Council and the Ministry of Defense, together with the General Staff and other departments, have worked intensively to prepare the concept of reforms, as well as to develop the action plan. We can say that we have reached the final stage of conceptualization. “We hope to approve it in the near future,” Grigoryan said.

Armen Grigoryan noted that the Armenian army must become professional in time. According to him, it takes some time to go in the direction of a professional army, but in the logic of general reforms, that basis is also laid.

To Petros Ghazaryan’s clarifying question, whether it is about the near future or decades, Grigoryan answered ․ “It is a matter of the near future. “We are thinking of reducing the length of military service, as well as increasing the number of professional army.”

Grigoryan responded to Petros Ghazaryan’s observation that many describe it as a tendency to destroy the army.

“It is not serious. Everyone understands, even in the army, that this is a very powerful reform, if we can go in this direction according to the schedule, with the logic of general reforms, it is cl

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *