ՇԱՏ սպասված լուր․ Հայտնի է, թե երբ կբացվի դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար




«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 78 հազար 2 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիս ամիսներին մեկնել է 293 հազար 754, իսկ ժամանել 232 հազար 518 ուղեւոր:


«Շիրակ» օդանավակայանից այս տարվա հինգ ամիսներին մեկնել է 30 հազար 975, վերադարձել`14 հազար 209 ուղեւոր: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է:

Ցամաքային ճանապարհը դեռ շարունակվում է փակ մնալ կորոնավիրուսի պատճառով ու եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ուղեւորափոխադրող ընկերություններից փոխանցեցին, որ դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է բացվի հուլիսի 1-ից:

Zhoghovurd” daily writes. According to the results of January-May of this year, 78 thousand 2 passengers left Armenia by plane and did not return. “Zhoghovurd” daily was informed by the Civil Aviation Committee that 293,754 departed and 232,518 passengers arrived from “Zvartnots” airport in January-May.

In the first five months of this year, 30,975 passengers departed from Shirak Airport and 14,209 returned. Of course, some of those who did not return are the emigrants, but on the other hand, it is known that the emigrants to Russia mainly prefer the land route, because that way the ticket price is cheap.

The land route is still closed due to the coronavirus and if it is opened, this figure will increase several times. By the way, the passenger transportation companies told “Zhoghovurd” daily that the land route to Russia may be opened for the citizens of Armenia from July 1.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *