Շատ սպասված լուր․ վերջապես Նիկոլ Փաշինյանն ասաց, որ․․․




Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին Թագավորության ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը


հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։ Բարձր գնահատելով մեր երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում՝ լիահույս եմ, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերահաստատման և դրա շրջանակներում արցախյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում», – ասված է շնորհավորական ուղերձում։

Acting Prime Minister Nikol Pashinyan sent a congratulatory message to the Prime Minister of the Kingdom of Sweden Stefan Leuven on the occasion of the National Kingdom Day. This was reported by the RA Prime Minister’s Office. “I warmly congratulate you, the friendly people of Sweden, on the National Kingdom Day. Armenia strives to strengthen and develop bilateral relations with Sweden based on mutual trust and respect. The current level of friendly relations between our countries provides an opportunity to expand our cooperation in a number of areas of mutual interest. “Highly appreciating the effective cooperation established between our two countries in multilateral dimensions, I am hopeful that Sweden, as the OSCE Chairman-in-Office, will contribute to reaffirming the role of the OSCE Minsk Group in the final settlement of the Nagorno-Karabakh conflict,

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *