Շատ սպասված և Լավ լուր. Վարկեր 0 տոկոսով, 7 տարի ժամկետով. ⤵⤵ Եթե հիմա էլ վարկ ունեք դիմեք. գերազանց հնարավորություն․ Մանրամասներն այստեղ ⤵




Hetq.am-ը գրում է,..Կառավարությունը գյուղատնտեսներին առաջարկում է օգտվել անտոկոս վարկերի ծրագրերից կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում եղած ռիսկերից հնարավորինս քիչ տուժելու համար։


Այսօր Կառավարության կողմից հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման ծրագիրը` ուղղված գյուղատնտեսության ոլորտին։ Ըստ այս ծրագրի՝ գյուղացիները, որոնք բարվոք վարկային և հարկային պատմություն ունեն, կարող են օգտվել ոլորտին հատկացվող վարկային ծրագրերից, որոնց տոկոսագումարները վճարում է պետությունը, մայր գումարը՝ գյուղացին։

«Կան ծրագրեր, որոնց վարկային տոկոսների սուբսիդավորումը կազմում է 100 տոկոս, այսինքն՝ գյուղացու համար սահմանվելու են զրո տոկոսով վարկեր։ Տրվում են նաև արտոնյալ ժամկետներ մայր գումարի վճարները կատարելու համար»,- այսօրվա ասուլիսին, ներկայացնելով գյուղոլորտին առնչվող ծրագիրը, հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության ոլորտը էլ ավելի շատ է կարևորվում, և գնալով ամբողջ աշխարհում աճում է գյուղմթերքի նկատմամբ պահանջարկը։

«Առաջին գործիքակազմը, որ Կառավարությունը մշակել է, վերաբերում է գյուղոլորտի կարողությունների զարգացմանը, տեխնոլոգիաների ներդրմանն ու գործունեության

արդյունավետության զարգացմանը։ Օրինակ՝ միկրովարկերի դեպքում, որոնք մինչև 1 մլն դրամ արժողությամբ վարկերն են, սահմանվում է 0 տոկոսադրույք և 9 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ ամիսների ընթացքում մայր գումարի մարում չի պահանջվում։

Ֆերմերը կարող է վերցնել այդ գումարը, ներդնել իր տնտեսության մեջ, 9 ամիս անց, երբ բերքը կարող է արդեն վաճառած լինել, գյուղացին նոր սկսում է մարումը։ Մարման ժամկետը՝ մինչև 2 տարի»,- տեղեկացրեց Արման Խոջոյանը։

Ըստ նրա՝ արտոնություններ են սահմանված նաև ավելի խոշոր վարկերի համար։ Բոլոր տեսակի վարկերի արտոնություններից կարող են օգտվել ինչպես գյուղոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբական անձինք, այնպես էլ՝ անհատ ձեռնարկատերերը։

«Կան նաև 3-15 մլն դրամանոց վարկատեսակներ՝ մինչև 5 ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 9 ամիս։ Ավելի լայն գործունեություն ծավալելու նպատակով է»,- նշեց Արման Խոջոյանը։
Մանրամասն՜ https://hetq.am/hy/article/115096

Hetq.am writes, .. The government offers farmers to use interest-free loan programs with coronavirus in order to suffer as little as possible from the risks in the field of agriculture.

Today, the Government approved the program of measures to neutralize the economic effects of the coronavirus, aimed at the agricultural sector. According to this program, the villagers, who have a good credit and tax history, can use the credit programs provided to the sector, the interest of which is paid by the state, the main amount is paid to the villager.

“There are programs whose credit interest subsidy is 100%, that is, zero percent loans will be established for the villagers. “Preferential terms are given for making principal payments,” Deputy Minister of Economy Arman Khojoyan stated at today’s press conference, presenting the program related to agriculture.

According to him, in the current situation, the agricultural sector is being used even more, and the demand for agricultural products is growing all over the world.

“The first toolkit that the government has developed is related to the development of agricultural capacities, the introduction of technologies and activities.

efficiency development. For example, in the case of micro-loans, which are loans worth up to 1 million drams, an interest rate of 0 is set և 9 months grace period for repayment of the principal, ie no repayment of the principal is required during those months.

The farmer can take that money, invest it in his farm, after 9 months, when the crop may have already been sold, the villager just starts repaying. The repayment period is up to 2 years, “Arman Khojoyan informed.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *