Շուշիի գինը. անառիկ ամրոցի հանձնելու հանելուկը. սենսացիոն մանրամասներ, որ պայթեցնում է համացանցը




rossaprimavera.ru-ն գրում է, որ Ղարաբաղում զինադադարի հաստատումից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց 44 օր տևած պատերազմի ընթացքի վերաբերյալ հարցերը, ոչ միայն չեն պակասել, այլ ամեն օր ավելի ու ավելի են ավելանում: Իհարկե, այդպիսի հարցերից մեկն էլ այն է, թե ինչու


Ադրբեջանին հանձնվեց գործնականում անառիկ, ռազմավարական կարևոր Շուշի ամրոցը: Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Շուշիի անկման հարցին, ասել է, որ իր համար ոչ միայն անհասկանալի է, թե ինչպես է Շուշին գրավվել, այլ նաև այն, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Շուշիի մատույցներում:

Այստեղ պահանջվում է որոշակի լուսաբանում: Դեպի Շուշի մինչև Շեխեր գյուղը ադրբեջանական ստորաբաժանումները կարող էին շարժվել ճանապարհներով: Բայց Շեխերից Ավետարանոց ճանապարհը անցնում է Կարմիր շուկա գյուղով, որը մնում էր Ղարաբաղի վերահսկողության տակ:

Այսինքն այդ կետից դեպի Շուշիի արվարձանում գտնվող Քարինտակ զորքերի տեղաշարժը տեղի է ունեցել արահետներով կամ ընդհանրապես առանց դրանց: Ուղիղ գծով այն ավելի քան 20 կիլոմետր է: Լեռները հարթավայր չեն, այնտեղ ուղու ընտրությունը շատ սահմանափակ է, իսկ արահետների դեպքում ուղին առավել երկարում է, դանդաղում է տեղաշարժի ժամանակահատվածը և տեղաշարժվող ստորաբաժանումները դառնում են հեշտ թիրախներ:

Արդյո՞ք Ղարաբաղում իմացել են, որ զորքեր են տեղափոխվում, և որ մեծ հնարավորություններ կան դրանք կտրել մատակարարումներից և ոչնչացնել: Բազմաթիվ ապացույցներ կան, որ, այո, իմացել են և անգամ մի ստորաբաժանում ոչնչացրել են հրետանային կրակով: Այնուամենայնիվ, չեն ձեռնարկվել այնպիսի լայնամասշտաբ գործողություններ, որոնք կարող էին լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունը: Սակայն այստեղ պետք է հասկանալ մի կարևոր նրբերանգ:

Ղարաբաղը շատ փոքր հանրապետություն է, մինչև պատերազմը ունեցել է 150 հազար բնակիչ, և Հայաստանն է ավանդաբար եղել նրա անվտանգության երաշխավորը: Գործնականում դա նշանակում է, որ Պաշտպանության բանակի խնդիրն է եղել հնարավորինս դիմադրել մինչև հայկական զինված ուժերը մոբիլիզացվեն և օգնության հասնեն: Եվ այստեղ բախվում ենք այս պատերազմի հաջորդ հանելուկին:

Շուշին պաշտպանել են փոքրաթիվ ժամկետայինների ջոկատը, տեղի բնակիչները և կամավորական ջոկատները Հայաստանից այն դեպքում, որ բազմաթիվ վկայությունների համաձայն` Հայաստանի տարածքում՝ Գորիսում, եղել է զորքի զգալի քանակ: Ավելին, նրանք եղել են լրիվ մարտական

վիճակում և պատրաստ ռազմական գործողություններին, բայց այդպես էլ չեն ուղարկվել Ղարաբաղ։ Երկրորդ խնդիրը, որը խանգարում էր Ղարաբաղի ղեկավարությանը արդյունավետորեն պաշտպանվել, ռազմական տեխնիկայի բացակայությունն էր, որի մեծ մասը արդեն իսկ ոչնչացվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ռազմական փորձագետները նշում են, որ մարտավարական և

ռազմավարական առումով, Ղարաբաղի Պաշտպանության բանակը շատ հեռու էր այդ պատերազմում իր լավագույն վիճակում լինելուց: Շատ ավելի քիչ հույսեր են կապվել հայկական բանակի ղեկավարության հետ, քանի որ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր մարդկանց էր վերանշանակել բարձր պաշտոնների, ընդ որում, հաճախ հաշվի չառնելով արհեստավարժությունը և ավելի շատ կենտրոնանալով քաղաքական հավատարմության վրա:

rossaprimavera.ru writes that more than a month has passed since the establishment of the ceasefire in Karabakh, but the questions about the course of the 44-day war have not decreased, but are increasing day by day. Of course, one of such questions is why the virtually impregnable, strategically important fortress of Shushi was handed over to Azerbaijan. Answering the question of the fall of Shushi, the first president of Karabakh Robert Kocharyan said that he not only d

id not understand how Shushi was captured, but also how the Azeris found themselves on the outskirts of Shushi. Some coverage is required here. Azerbaijani units could move by road to Shushi to Shekher village. But the road from Shekher to the Gospel passes through the village of Karmir Shuka, which remained under Karabakh control. In other words, the movement of Karintak troops from that point to the suburbs of Shushi took place with or without trails. It is more than 20 kilometers in a straight line. Mountains are not plains, the choice of route is very limited, and in the case of trails the route is longer, the movement period is slowed down, the moving units become easy targets.

Did they know in Karabakh that troops were moving, that there were great opportunities to cut them off from supplies, to destroy them? There is a lot of evidence that, yes, they knew that even one unit was destroyed by artillery fire. However, no large-scale action wa

s taken that could seriously alter the balance of power. But here you have to understand a strong nuance. Karabakh is a very small republic, before the war it had 150 thousand inhabitants, և Armenia has traditionally been the guarantor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *