Շտապեք դիտել սիրելի սիթքոմի նոր սերիան․ SՎET Հոմ-ի նոր՝ 9-րդ սերիան, ամբողջական տեսանյութ




Յութուբյան ալիքով հեռարձակվող SՎET Հոմ-ի նոր՝ 9-րդ սերիան, էլ ավելի մեծ ռեկորդներ է հավաքել։ Մոտ 1 ժամում սիթքոմը գրանցել է ռեկորդային դիտումներ, ինչը խոսում է այն մասին, որ սիթքոմը լուրջ հեղինակություն է վայելում։


Չնայած, որ շուտով սիթքոմն ավարտին է մոտենում, բայց ամեն անգամ ծավալվող սյուժետային զարգացումներն էլ ավելի են ստիպում գամված մնալ էկրանների առաջ։ 9-րդ սերիան ևս իր տեսակով տարբերվող էր։ Ի վերջո կատարվեց Տոլիկի նվիրական երազանքը։ Նա առանձին ժամանակ անցկացրեց Մայրանուշի հետ։ Չնայած, որ չկարողացավ կատարել Սվետի հանձնարարությունը և արժանացավ նրա մեղադրանքներին, բայց հնարավորություն ունեցավ շփվել Մայրանուշի հետ։

Սմբատ պապն ու Սմբատիկն էլ  չար կատակ են անում Տոլիկի գլխին, ինչից վերջինս սկսում է չտեսնել։ Բայց դա նրանց վրա չի ազդում, քանի որ ամեն մի ավել դիտումի համար նրանք պատրաստ ենք նույնիսկ մարդկային կյանքեր վտանգել։

Եթե դիտեք սիթքոմն ամբողջությամբ կհամոզվեք, թե ինչ օրը կարող է գցել մարդուն բնազդը, երբ գիտակցությունն անջատվի։

Հա չմոռանք նաև Հայկին ու Մայրանուշին, ովքեր մինչև 9-րդ սերիան շարունակում են անվճար աշխատել Սվետի համար։ Դե ձեզ մաղթում ենք բարի դիտում։https://www.youtube.com/embed/mq5tLVVvXVc

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *