ՇՏԱՊ․ առավոտ շուտ․ ԱԱԾ-ն հերթական պաշտոնյային է բռնել. հայտնի է պատճառը․ սա բոլորիս սրտով էր




Ներկայացնում ենք ձեզ ԱԱԾ հերթական հաղորդագրությունը․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, քննչական և այլ


դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով

Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնատար անձը՝ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, Սնանկության դատարանի նստավայրում, մեկ միասնական դիտավորությամբ, 2018-2020 թթ. ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ թվով 5 քաղաքացիների աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 9.340.946 ՀՀ դրամ, որն էլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *