ՇՏԱՊ․ հենց հիմա․ Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է․ միայն տեսնեք, թե ինչ է կատարվում




Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝ 6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


«Հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի կարողանան հետ վերադարձնել մեր զինծառայողներին։ Այս պահին ինտենսիվ կրակոցներ չկան, այսօր առավոտյան հակառակորդը օդ էր կրակել, դրանից հետո կրկին կրակոցներ եղել են, վիրավորներ եւ զոհեր չկան»,– ասաց համայնքապետը։

Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

The situation in the border part of Kut, Gegharkunik region, is tense due to the fact that the enemy captured 6 Armenian soldiers. The head of Geghamasar enlarged community Hakob Avetyan said this in a conversation with NEWS.am.

“Negotiations are underway now to be able to return our servicemen. “There are no intense shootings at the moment, this morning the enemy fired in the air, after that there were shootings again, there are no wounded and no victims,” ​​said the mayor.

It should be noted that earlier the Ministry of Defense reported that today, in the early morning of May 27, six servicemen of the RA Armed Forces were surrounded and taken prisoner by the Azerbaijani Armed Forces while carrying out engineering works in the border area of ​​the RA Armed Forces N military unit in Gegharkunik region.

The Ministry of Defense informed that necessary measures are being taken to return the captured servicemen.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *