ՇՏԱՊ. Հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ, տեսեք ինչ է կատարվել




Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են


նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված

մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը։ Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված

հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ։ Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։ Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի

զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։

On December 12, the units of the Azerbaijani Armed Forces, gathering additional personnel, military equipment, including heavy artillery, in violation of the requirements of the trilateral declaration signed on November 9, launched an attack on the villages of Hin Tagher and Khtsaberd in the Hadrut region

of the Artsakh Republic. As a result of several hours of fighting, the enemy managed to enter the village of Hin Tagher, as well as approach the village of Khtsaberd. As a result of the resumption of hostilities as a result of the Azeri provocation, the Armenian side has six wounded, the enemy has casualties. The RA Ministry of Defense strongly condemns the provocation carried out by the Azerbaijani armed forces. The current situation, which has nothing to do with the key demand of the statement signed by the Presidents of Armenia, Russia and Azerbaijan, the cessation of hostilities, endangers the fragile peace achieved through the direct effor

ts of the Russian President. The actions of the Azerbaijani side immediately became a subject of discussion with the leadership of the Russian peacekeeping contingent stationed in Artsakh. RA Minister of Defense Vagharshak Harutyunyan, who is in the Russian Federation on a working visit, also discussed this issue during a meeting with Russian Defense Minister Sergey Shoigu.

It should be added that late last night, as well as at the moment, negotiations are underway in the Hadrut region between the Armenian, Russian and Azeri servicemen to resolve the situation and return the parties to their former positions. Additional information will be provided on further developments in the situation.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *