ՇՏԱՊ. Նախագահը չդիմացավ. Նա пրпշпւմ է ընդпւնել…




Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ծրագրային հոդվածով, որով պատասխանատու հայտարարություններ է արել։ Նա ազդարարել է Երրորդ հանրապետության ավարտը եւ Չորրորդի սկիզբը։ Ընդ որում, որպես հիմնական նորարարություն է հայտարարվում Սփյուռքի եւ Հայաստանի «միացումը» եւ հայոց համայնքների ներուժի օգտագործումը։


«Դրա համար բավական է վերացնել Հայաստանի և հայկական համայնքների միջև արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ եւ օրենքներում)», ասված է հոդվածում։

Ըստ երեւույթին, Սփյուռքը կօգնի մեզ նաեւ ճիշտ արտաքին քաղաքականություն կառուցել. «Այդպիսի օրինակներ կան, և այդ օրինակները լոկ հաստատում են, որ ճիշտ կառուցված քաղաքականության, դիվանագիտության և կառավարման դեպքում նույնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ հաջողությունների»:

Հոդվածը հրապարակվել է ճիշտ այն օրը, երբ երկրի վարչապետը գրեթե թաքուն գնացել է Մոսկվա, որպեսզի Ալիեւի հետ ինչ-որ պայմանագիր ստորագրի։ Հանրապետության նախագահից, որը Լոնդոնում է եւ վարակվել է կորոնավիրուսով, մարդիկ ակնկալում էին սթափ գնահատական եւ կոչ Նիկոլ Փաշինյանին՝ չպայմանավորվել առանց խորհրդակցելու խորհրդարանի եւ նախագահի հետ։

Սակայն Արմեն Սարգսյանը, ըստ ամենայնի, դա համարում է անցյալ, Երրորդ հանրապետություն, որը ստեղծվել է Հայաստանի եւ Արցախի միացման գաղափարի վրա։ Այդ գաղափարը նախագահը մեռա՞ծ է համարում, առաջարկելով Հայաստանի եւ Սփյուռքի «միացում»։

Օրինակների հետևից հեռու գնալու անհրաժեշտություն չկա: 1994-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական: Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր, ասում է նախագահը։

Իսկ ինքը նախագահը առաջարկե՞լ է վերամիավորում կամ Արցախի անկախության ճանաչում։ Թե՞ խնդիրը հենց դա էր՝ թոթափել Արցախի հարցը որպես «Երրորդ հանրապետության» հիմք եւ անցնել նորին։

Հիմա, երբ Հայաստանի եւ Արցախի միավորման հիմքով հանրապետությունն անցյալում է, Արմեն Սարգսյանը պատրաստ է պատասխանատվությունն իր վրա վերցնել եւ կառուցել Չորրորդ հանրապետություն։

«Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն:

Այդ կառավարության գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մեջ: … Որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները», ասվում է հոդվածում:

Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն», գրել է Արմեն Սարգսյանը:

Ի՞նչ քայլեր է պատրաստվում անել նախագահը։ Կհայտարարի՞ անվստահություն կառավարությանը։

The President of Armenia Armen Sargsyan made a program article, in which he made responsible statements. He announced the end of the Third Republic and the beginning of the Fourth. Moreover, the main innovation is the “unification” of the Diaspora and Armenia and the use of the potential of the Armenian communities.

“For that, it is enough to remove the artificially created Berlin Walls between Armenia and the Armenian communities (which are present in the Constitution and laws),” the article reads.

Apparently, the Diaspora will also help us build the right foreign policy. “There are such examples, these examples only prove that even with the right policy, diplomacy, management, people without natural resources are able to achieve great success.”

The article was published on the very day when the country’s Prime Minister almost secretly went to Moscow to sign an agreement with Aliyev. From the President of the Republic, who is in London and has been infected with the coronavirus, people expected a sober assessment and a call to Nikol Pashinyan not to come to an agreement without consulting the parliament and the president.

However, Armen Sargsyan, apparently, considers it the past, the Third Republic, which was created on the idea of ​​uniting Armenia and Artsakh. Does the president consider that idea dead, proposing “unification” of Armenia and the Diaspora?

There is no need to go far with examples. From 1994 to 2020 We did not have a clear vision of the political future of Artsakh on September 27. There was only a tactic of preventing a new war through diplomacy, which was initially condemned, says the president.

Did the president himself propose reunification or recognition of Artsakh’s independence? Or was the problem just that – to abandon the Artsakh issue as a basis for the “Third Republic” and move on to its own?

Now, when the republic on the basis of the unification of Armenia and Artsakh is in the past, Armen Sargsyan is ready to take the responsibility and build the Fourth Republic.

“The only logical և civilized prescription is the snap elections within a reasonable time, with the necessary amendments to the Electoral Code and the Constitution, which will allow starting the real process of state building from scratch. Until then, a government of national accord must be formed with the help of the institution of the President, one of the legitimate, balanced branches of government. I see the main mission of that government in achieving three goals. “As the head of state, followi

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *