ՇՏԱՊ.. նոր լուրեր. Գերիներից ում կփոխանցեն 2-րդ փուլում




Սոֆյա Հովսեփյանի տեղեկություններով` բացի 62 շիրակցի կամավորներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։


Խծաբերդից գերեվարված 62 զինծառայողները մոտ ապագայում կվերադառնան Հայաստան։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը»

խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն իր գործընկեր, պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ նոր է վերադարձել Արցախից։ Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

Հանդիպման ընթացքում հաստատվել է, որ անհետ կորած համարվող շիրակցի կամավորականներն իրականում գերեվարվել են, ողջ են ու առաջիկայում կվերադարձվեն Հայաստան։ Պատգամավորները խնդրեցին լրագրողներին կոնկրետ ժամկետներ չհարցնելփոխանակման գործընթացին չվնասելու համար։ Հովսեփյանը նաև հայտնեց, որ բացի 62 շիրակցիներից,

Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։ «Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք արդեն 62 գերիներին, ու նաև կա խոսք, որ այն մյուս գերիները, որոնք արդեն վաղուց են գտնվում այնտեղ, նույնպես կվերադառնան ՀՀ»,– ասաց նա։ Նազելի Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ գերիների վերադարձման գործընթացը

թափանցիկ է, որևէ բան չի թաքցվում ու չի թաքցվելու նրանց ծնողներից։ Նրա խոսքով ծնողներն իրենց միջնորդությամբ ևս հանդիպել են գեներալ Մուրադովի հետ, քանի որ նրանք ցանկանում էին անձամբ տեղեկություններ ստանալ իրենց որդիների մասին։ «Գերեվարված անձինք տեղափոխվել են Բաքու, և Ադրբեջանն այս պահին հաստատում է 62 անձի ներկայությունը։

Ես ուզում եմ մի նկատառում անել, որ ճշգրտված անուններ ու ցուցակներ չկան, որովհետև հանդիպմանը այդ ցուցակները հանձնվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,– ասաց Բաղդասարյանընշելով, որ համացանցում արդեն իսկ ինչ–որ ցուցակներ են ներկայացվում, այդ թվում ադրբեջաներեն։ Պատգամավորը խնդրեց դրանց հարցում զուսպ լինել` իրականացվող գործընթացին չվնասելու համար։

According to Sofya Hovsepyan, in addition to 62 volunteers from Shirak, Azerbaijan will soon hand over other prisoners to Armenia.

The 62 servicemen captured from Khtsaberd will return to Armenia in the near future. Sofya Hovsepyan, a member of the “My Step” faction of the National Assembly, who has just returned from Artsakh with her colleague, MP Nazeli Baghdasaryan, stated at a meeting with journalists in the National Assembly today. Baghdasaryan had earlier stated that they had met with the commander of the Russian peacekeeping troops Rustam Muradov. During the meeting, it was confirmed that the volu

nteers from Shirak, who are considered missing, have in fact been taken prisoner, are alive and will be returned to Armenia in the near future. The deputies asked the journalists not to ask for specific deadlines so as not to damage the exchange process. Hovsepyan said that in addition to 62 Shirak residents, Azerbaijan will soon hand over other captives to Armenia. “I hope that in the near future we will se

e the 62 captives, and there is no doubt that the other captives who have been there for a long time will also return to Armenia,” he said. Nazeli Baghdasaryan assured that the process of returning the captives is transparent, that nothing is hidden and will not be hidden from their parents. According to him, the parents met with General Muradov through their mediation, as they wanted to personally receive information about their sons. “The captives have been transferred to Baku. Azerbaijan is currently confirming the presence of

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *