Ողբերգական ավտովթար Հայաստանում․27 ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմոեքենայից դուրս. միայն իմանաք, թե ինչ է եղել




shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկ Ոսկանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ


Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները ոստիկանության Գավառի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Գարիկ Դավթյանի հետ վարորդի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա: Դեպքի վայր ժամանած Գավառի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են Հ. Ոսկանյանի մահը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: 6STOPPED Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը

փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Ղազարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վաչագան Ռափյանի գլխավորութամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ ն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով

ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com writes ․ Today, on January 3, a large and tragic car accident took place in Gegharkunik region. At around 00:20, 27-year-old Hayk Voskanyan, a resident of Tsovazard village, Gegharkunik region, drove his Mercedes on the 16th km of the San-Martuni-Getap highway. After turning around for about 20 meters, he found himself in a gorge. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that the Gavar Fire and Rescue Detachment No. 31 of the Rescue Service of the Ministry of Emergency Situations a

rrived at the scene with 1 fire brigade. The rescuers together with the senior inspector of the Gavar police department Garik Davtyan found the driver’s body about 15 meters away from the car. The doctors of Gavar hospital who arrived at the scene registered H. Voskanyan’s death. The officers of the 1st platoon of the 4th platoon of the 2nd officer battalion of the traffic police, headed by battalion commander Arsen Mardoyan, deputy battalion commander Aram Adibekyan, platoon commander Edgar Suslian, pla

toon commander Vachagan Voskanyan arrived operatively. 6STOPPED Tigran Barseghyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Gavar police department, from where the operative group headed by the deputy head of the department Vardan Ghazaryan’s head of the criminal investigation department Vachagan Rapyan arrived. The investigation at the scene was headed by Harutyun Mkrtchyan, Senior Investigator for Case Studies of the Gegharkunik Regional

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *