Ողբերգական դեպք Երևանում․ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը 30-ամյա ծննդկան է մահացել․ հարազատների առջև ծննդատան դռները փակել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ




Այս պահին Երևան քաղաքի «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան բակում են հավաքվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են հստակ պատասխան, թե ինչի հետևանքով և ում պատճառով է իրենց գյուղի բնակչուհի 30-ամյա Նելլի Արշակյանը, որ առողջ բերվել է նշված ծննդատուն, այսօր մահացել։ փետրվարի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ մահացածի քույր Բելլան ասում էր․ «Հունվարի 31-ին Նելլիին, ով պետք է 3-րդ երեխան ունենար, առողջ, առանց որևէ գանգատի բերել ենք նշված ծննդատուն։ Հետազոտել են, և փետրվարի 1-ին աղջիկ է ունեցել։


Ողբերգական դեպք Երևանում․ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը 30-ամյա  ծննդկան է մահացել․ հարազատների առջև ծննդատան դռները փակել են ...

Ծննդատնից մեզ տեղեկացնում են, որ և՛ մայրը, և՛ երեխան լավ են, ոչ մի առողջական խնդիրներ չունեն։ Մենք էլ հարազատներով գնում ենք տուն, աչքալուսանք տալիս ազգուտակին, որ Նելլին առողջ աղջիկ է ունեցել։ Այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, ծննդատնից զանգահարում են և ասում, թե Նելլիի վիճակը վատացել է, ու ամուսնուն խնդրում են, որ գա ծննդատուն»։ Ու արդեն հարազատները, գալով այստեղ, իմանում են, որ առողջ ծննդկանը, ում հետ, ի դեպ, ծննդաբերությունից հետո խոսել է քույրը, ոչ մի գանգատ չի հայտնել, ամուսնուն հայտնում են, որ նա մահացել է։ Հազարատները կարկամած մի պահ չեն ուզում հավատալ այդ լուրին, սակայն հետո պահանջում են հանդիպում ծննդատան գլխավոր բժշկի և բուժող բժշկի հետ, բայց՝ ապարդյուն։ «Ասես՝ հօդս ցնդած լինեն։ Մենք գիտենք, որ Նելլիին հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ մեղավորները, որ հաստատ կան մեղավորներ, պատժվեն, որպեսզի հետագայում մեր ընտանիքի նման ուրիշ ընտանիքներ այս ցավը չապրեն։ Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում մարդուն առողջ բերես ծննդատուն, առանց առողջական խնդիրներ ունենալու երեխա լույս աշխարհ բերի, իսկ ժամեր անց, ծննդատունն ասես սև թուղթ լինի, մեզ այդ ցավալի լուրն է հայտնում։ Արդեն մի քանի ժամ է ծննդատան մուտքի մոտ կանգնած ենք և ուզում ենք հանդիպում պատասխանատուների հետ, որպեսզի ստանանք պարզաբանում, բայց՝ անօգուտ»,- նշում էր մահացած ծննդկանի քույրը։

Ողբերգական դեպք Երևանում․ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը 30-ամյա  ծննդկան է մահացել․ հարազատների առջև ծննդատան դռները փակել են ...

Քիչ առաջ քույրը պարզել է նաև նարկոզ տվողի և ներարկում կատարող քույրի ինքնությունը, բայց մեզ պատասխանում են, թե նարկոզ տվող Աննա Կզլգյոզյանն ու Անահիտ Հայրապետյանը գիշերն են աշխատել, գնացել են տուն։ Մենք վստահ ենք, որ մեր առողջ քրոջը չափաբաժնից ավելի ներարկում են արել, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է ու մահացել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ ծննդկանի ազգականը՝ Ալվարդ Ղազարյանն էլ ասում էր․ «Երբ իմացել եմ դեպքի մասին, զանգահարել եմ «Բեգլարյան» ծննդատուն։ Իմ հեռախոսազանգին պատասխանել է ինչ-որ կին, ով ներկայացավ, որ աշխատում է կադրերի բաժնի պետ։ Ես խնդրել եմ, որ տան գլխավորի կոորդինատները, որպեսզի նրա հետ պարզենք դեպքի հանգամանքները, բայց նա հրաժարվեց անգամ անունը տալ։ Որից հետո այդ կնոջ հեռախոսով ինձ պատասխանում է մի տղամարդ, ում ես հուզված հայտնեցի մեր ընտանիքի տեսակետը, որ առողջ ծննդկանին սպանել եք։ Իսկ այդ տղամարդը, մեր վիշտը կիսելու փոխարեն, հեռախոսով պատասխանում է, թե գիտեք՝ ես ով եմ։ Դուք ինձ ոչինչ չեք կարող ասել, ինչ ուզեմ՝ կանեմ, ու անջատում է հեռախոսը։ Հիմա ուզում ենք հավատալ, որ մեղավորը կամ մեղավորները կպատժվեն, հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ ոչ մի բան էլ չի փոխվել։

Ողբերգական դեպք Երևանում․ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը 30-ամյա  ծննդկան է մահացել․ հարազատների առջև ծննդատան դռները փակել են ...

Որոշ վայ բժիշկների մեղքով ընտանիքներ են ցավ ապրում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած ծննդկանն ունի 2 անչափաս տղաներ, ապագա զինվորներ, և երեխաները ծնողներից շատ էին ուրախացել, երբ իմացել էին, որ քույրիկ են ունեցել։ Անհամբեր սպասում էին, թե հայրը մայրիկին ու քույրիկին երբ է բերելու տուն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծննդատանը, տեսնելով մեծ թվով բազմություն է հավաքվել մուտքի մոտ, դուռը ներսից այնպես են զմռսել, որ մարդիկ այլևս չեն կարողանում մտնել ներս։ Նշված ծննդատուն է ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/02/02/1177924/

Por el momento, un gran número de residentes de la aldea de Nor Kesaria, región de Armavir, se han reunido en el patio del hospital de maternidad del Centro Médico Beglaryan CJSC en Ereván, exigiendo una respuesta clara sobre por qué Nelli Arshakyan, de 30 años, residente de su aldea, fue recuperada.Murió hoy en el hospital de maternidad. Hoy, 2 de febrero, en una conversación con el fotoperiodista Gagik Shamshyan, la hermana del fallecido, Bella, decía ․ El 31 de enero, Nelli, que se suponía iba a tener su tercer hijo, fue llevada a la citada maternidad sin quejas. Lo examinaron: tenía una hija el 1 de febrero. La maternidad nos informa que tanto la madre como el niño están bien, no tienen ningún problema de salud.

Հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, առողջացել 358 քաղաքացի


Nos vamos a casa con nuestros familiares, le damos un vistazo al familiar de que Nellie tuvo una hija sana. “Hoy, a las 8 de la mañana, llaman desde la maternidad, dicen que el estado de Nellie ha empeorado y le piden a su marido que venga a la maternidad”. Y ya los familiares, viniendo para acá, se enteran de que la mujer sana, con quien, por cierto, habló la hermana después del parto, no expresó ninguna queja, le informan al marido que ha fallecido. Miles no quieren creer la noticia por un momento, pero luego exigen una reunión con el médico jefe de la maternidad, pero en vano. “Es como si hubieran desaparecido.

Ողբերգական դեպք Երևանում․ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը 30-ամյա  ծննդկան է մահացել․ հարազատների առջև ծննդատան դռները փակել են ...


Sabemos que no devolveremos a Nellie, pero queremos que los culpables, que son definitivamente culpables, sean castigados para que otras familias como la nuestra no experimenten este dolor en el futuro. Quién ha visto que en el siglo XXI llevas a una persona sana a la maternidad, das a luz a un niño sin ningún problema de salud, y horas después, la maternidad parece un papelito, nos cuenta esa triste noticia. Llevamos ya varias horas parados en la entrada de la maternidad, queremos reunirnos con los responsables para obtener una explicación, pero fue en vano ”, dijo la hermana de la madre fallecida. Hace un tiempo, la hermana averiguó la identidad de la hermana del anestesista que estaba inyectando, pero nos dijeron que la anestesista Anna Kzlgyozyan y Anahit Hayrapetyan trabajaban de noche y se fueron a casa.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *