Ողբերգական դեպք Հայաստանում. զոհեր, վիրավորներ. ինչ է հայտնում Շամշյանը




shamshyan.com-ը գրում է․ Այսօր, դեկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում VAZ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է


եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ

իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավոտմեքենան, փակել գազաբալոնի փականը, որից հետո մահացածի մարմինը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի

հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական

բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ վիրավորները մահացածի կինն ու տղան են։ Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com writes ․ Today, on December 24, a tragic car accident took place in Syunik region. At around 15:00, the driver of a VAZ 2101 car on the 215 km section of the Yerevan-Meghri highway, under still unknown circumstances, left the traffic lane, turned a few turns and appeared in the gorge. As photojournalist Gagik Shamshyan reports, one person died on the spot due to the accident, two people were taken out of the gorge with the help of citizens and taken to Goris hospital. The fire-rescu

e detachment of the Syunik Regional Rescue Department of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived at the scene with 1 fire brigade. The rescuers cut off the power to the car, closed the valve of the gas cylinder, after which the body of the deceased was brou

ght to the ambulance. The officers of the 2nd platoon of the 6th platoon of the 2nd officer battalion of the Traffic Police, headed by the platoon commander Gegham Margaryan and the platoon commander Armen Sargsyan, arrived operatively. Yervand Aleksanyan, the responsible duty officer of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Syunik Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation group arrived

. The police and the investigation department find out the identity of the driver, the dead and the wounded. Those gathered at the scene told the reporter of SHAMSHYAN.com that the wounded were the deceased’s wife and son. A criminal case has been initiated in the Syunik Regional Investigation Department in accordance with Article 242, Part 2 of the RA Cri

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *