Ողբերգական դեպք Հայաստանում. Հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դի. միայն իմանաք, թե որն է պատճառը




Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: Shamshyan.com-ի տեղեկություններով հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանութան Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Զոհրաբյանը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա Սարգիս Թ.-ն էր: Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 13:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած Ford Transit մակնիշի


ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Սարգիս Թ.-ին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի վայրում քննիչի կողմից կատարված զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվե է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on June 16, a tragic incident took place in Ararat region. At around 2:10 p.m., the Ararat Police Department received a call from Vedi Medical Center that a boy had been taken to them in a dead condition. According to Shamshyan.com, Grisha Amirkhanyan, head of the Ararat regional department of the police, Vahagn Grigoryan, head of the Ararat police department, and Zohrabyan, senior investigator of the Ararat regional investigation department of the Investigative Committee of Armenia, left for the hospital. The commander of the 1st platoon of the 2nd officer battalion of the traffic police Grigor Poghosyan and the commander of the 2nd platoon of the same battalion Karapet Harutyunyan arrived. The police and investigators found out that the deceased was 15-year-old Sargis T., a resident of one of the villages of Ararat region. It turned out that today, at around 13:45, 43-year-old Aghasi E., a resident of Armavir region, ran over Sargis T. in his Ford Transit car while reversing in front of No. 3 Shiraz Street in Vosketap village. which caused his death. After the investigation by the investigator at the scene, the car was taken to a special guarded area of ​​the Ararat Police Department on the investigator’s instruction. A criminal case has been initiated on the fact by the decision of the investigator, according to the features of Part 2 of Article 242 of the RA Criminal Code Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *