Ուզпւմ ես մեկնել ՌԴ шպրելпւ, шպш իմшցիր թե ինչպես կшրпղ ես




Հրավիրում ենք բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են մեկնել ՌԴ, տեսեք, թե ինչպես կարող եք
Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ՀՀ և օտարերկրյա


քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը’ կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված: Այս մասին տեղեկանում ենք

կառավարությունից: Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *