Ունենք վիրավորներ. ինչ իրավիճակ է այս պահին սահմանում




ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 12-ի երեկոյան հավաքվել են Ստեփանակերտում տեղակայված ռուս խաղաղապահների բազայի մոտ՝


հասկանալու նրանց դիրքորոշումը Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Արցախի Ազգային ժողովի

նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը: «Այսօր թշնամին, օգտագործելով հրետանի, գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Մեր կողմից ունենք 6 վիրավոր:

Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը

վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել: Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային:

Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը՝ ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»,-նշել է Խանումյանը:

STEPANAKERT, DECEMBER 13, ARMENPRESS. On the evening of December 12, a group of Artsakhis gathered at a Russian peacekeeping base in Stepanakert to understand their position on Azerbaijan’s attack on two villages in Hadrut. As reported by “Armenpress”, former deputy of the Artsakh Natio

nal Assembly Hayk Khanumyan informed about this. “Today the enemy, using artillery, captured the Old Districts and advanced towards Khtsaberd. We have 6 wounded. The deputy commander of the Russian command talked to us (General Muradov is not in Artsakh). The Deputy Commander assured that they had agreed with the parties to stabilize the situation. Our troops remained in the

position of Khtsaberd, but the enemy entered the village. I should mention

that the area was guarded by the Defense Army, there were no Russian peacekeeping positions there. Negotiations are now underway at all levels to restore the former positions. “Tomorrow at 11

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *