ՈՒշագրավ զարգացումներ․ Ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից. Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը




Եթե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից, ինչ է լինելու: Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մանդատներից հրաժարվելու ինստիտուտն ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է ու ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով է իրականացնելու մանդատների բաշխումը:


Մուկուչյանը նշեց, որ այս փուլում մանդատներից հրաժարման որպես այդպիսին ինստիտուտ ամրագրված չունենք. «Իհարկե կարող է լինել տարբերակ, որ թեկնածուները, որոնց մանդատներ են տրամադրվում, հրաժարվում են դրանք ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»:

Իսկ եթե ամբողջ կուսակցությունն է հրաժարվում: Մուկուչյանն ասաց, որ այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, միայն դրանք են ստանում իրենց մանդատները և նրանք են փաստորեն խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավոր

What will happen if the “Armenia” bloc and the “I have honor” bloc resign from their mandates? Speaking to reporters, CEC Chairman Tigran Mukuchyan stated that the institution of renunciation of mandates is a more political institution and the CEC, based on preliminary data, will distribute mandates based on them.

Mukuchyan mentioned that at this stage we do not have an institution of renunciation of mandates as such. “Of course, there may be a way that candidates who are given seats refuse to accept them by withdrawing.”

And if the whole party refuses. Mukuchyan said that in that case the parties that participated in the distribution of mandates, only they get their mandates, they are in fact acting as deputies in the parliament

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *