Ուշադրություն. սա պետք է իմանաք բոլորդ․ ԱՆ-ից զգուշացնում են՝ չթողնեք, որ Ձեզ թեստավորեն, եթե….




ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:



Ըստ պաշտոնական հաղորդագրության․ «Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:

Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:

Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *