«Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի». Չարչյանի կինն ընթերցեց ամուսնու ուղերձը




«Հղում եմ իմ ուղերձը անազատության պայմաններում։ Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի։ Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։ Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի»,– այսօր


«Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կինը` Մելանյա Հովհաննիսյանն ընթերցեց ամուսնու ուղերձը։https://www.youtube.com/embed/bU3L187sCRw?fs=1&playsinline=1&enablejsapi=1&origin=https%3A%2F%2Fyerevan24.info&widgetid=1

«Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին։ Օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը` ես համոզված եմ, որ «Հայաստանն» այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև առողջությունս այս պահին փոքր–ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,– նշել է «Իզմիրլյան ԲԿ–ի տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։«Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի». Չարչյանի կինն ընթերցեց ամուսնու ուղերձը

“I am sending my message in conditions of imprisonment. The accusation made against me is incomprehensible, absolutely unacceptable. It is obvious that I am being persecuted for a sin I did not commit and did not have, and in that case I can not repent in any way. “I have always admitted and will admit my mistake, but I will never apologize for what I did not do,” he said today

At the 1st general meeting of the “Hayastan” bloc, Melanya Hovhannisyan, the wife of the director of “Izmirlian” MC Armen Charchyan, read her husband’s message.

“Seeing the deplorable state of the homeland, the sharp growth of socially vulnerable people, the general depression, I wanted to contribute to the recovery of the homeland. Therefore, I had to leave my comfortable and respected job, well aware of the expected consequences, to join the political team of the “Armenia” bloc, which professes the same ideas. Objectively assessing the team’s ideas, programs and personnel potential, I am convinced that “Armenia” is the force that can carry out the country’s reconstruction, can pull the country out of this catastrophe. My health is a little weak at the moment, but my mind is bright, my will and spirit are strong. “Especially when I always feel the support of my teammates behind me, I am good, I am strong,” said the director of Izmirlian MC.

Details in the video.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *