ՉԹՕ-ներ իսկապես գոյություն ունեն և սպառնում են ազգային անվտանգությանը․ Պենտագոնի զեկույցը




Վերջին ամիսներին աշխարհում տարածվել են ՉԹՕ-ների գոյությանը վերաբերող մի շարք լուրեր։ РЕКЛАМАВключить звук


Ակնհայտ է, որ ուֆոլոգների և թեմայով հետաքրքրվող այլ մարդկանց շրջանում նման լուրերը մտապես են քննարկվում։ Սակայն վերջերս այս թեման առավելապես հետաքրքրել է ամերիկյան կառավարությանն ու զինվորականներին։ Հեղինակավոր ԶԼՄ-ները լրջորեն հայտնել են հետախուզությունների մասին, որոնք վերաբերում են Ամերիկայի և այլ պետությունների օդային տարածքում արտասովոր օբյեկտների ի հայտ գալուն։ Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ Կոնգրեսը Պենտագոնից պահանջել է պետության օդային տարածքում գտնվող նման օբյեկտների մասին լիարժեք զեկուցել։ Զեկույցը ներկայացվել է, և ահա գլխավոր եզրահանգումները, որոնք արվել են զինվորականների կողմից։

Այսպես, ամերիկացի զինվորականները 17 տարում ֆիքսել են 144 ՉԹՕ։ Դրանց գրեթե կեսին հաջողվել է ֆիքսել սենսորների և հատուկ գործիքների միջոցով։ Ավելին, 11 դեպքում ռազմական օդաչուները հայտնել են, որ հրաշքով են խուսափել խորհրդավոր օբյեկտների հետ բախումներից։ 

Մասնագետները պատասխանատվություն չեն վերցնում թռչող օբյեկտների ծագման մասին հայտարարություններ անելու։ Գոյություն ունի նաև վարկած առ այն, որ օբյեկտները պատկանում են Ռուսաստանին կամ Չինաստանին։

Մի բանում կարելի է, սակայն, վստահ լինել․ այս ամենը ԱՄՆ համար անվտանգային տեսանկյունից սպառնալիք է։ Ակնհայտ է, որ օդային տարածքը հստակորեն տարանջատված է, իսկ թռիչքները՝ խիստ կարգավորված։ Հենց այդ պատճառով էլ ՉԹՕ-ների քաոտիկ ակտիվությունը կարող է հանգեցնել օդանավերի պատահական բախումների։ 

Իրականում ներկայացված զեկույցը մանրամմասն համարել չի կարելի։ Զինվորականները դեռևս հստակ տեղեկություններ չունեն արտասովոր օբյեկտների մասին։ Սակայն հարկ է նշել, որ նման երևույթներ ֆիքսվում են արդեն բավականին երկար ժամանակ, սակայն նախկինում իշխանությունները դրանց լուրջ նշանակություն չէին տալիս։ Իսկ այժմ՝ Կոնգրեսի և Սպիտակ տան պահանջներից հետո, օբյեկտներն ուշադրության կենտրոնում կպահվեն։ Մասնագետներն ակտիվորեն կզբաղվեն դրանց ուսումնասիրությամբ և կփորձեն պատասխաններ տալ բոլոր հարցերին։ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *