Պшշտպшնությшն նшխшրшրпւթյпւնը uտիպվшծ եղшվ шնuպшuելի հшյտшրшրпւթյшմբ հшնդեu գшլ




Հարգելի ընթերցողներ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարևոր հաղորդագրություն Պաշտպանության նախարարությունից․



Պաշտպանության նախարարությունը հայտնում է, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ «Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող

միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ», — ասված է ՊՆ հաղորդագրությունում։ Համաձայն նույն հաղորդագրության, ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *