Պահհհոո․․․Այ քեզ անակնկալ. հրապարակվեց սոցհարցման վերջին արդյունքները․ Ահա թե ով է առաջատարը




«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նա նշեց, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս , իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։ ««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,– ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։ Արամ Նավասարդյանը նշեց`հարցման արդյունքներով մոտ 51–52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։


Իսկ գործիչների աշխատանքը գնահատելիս՝ ամենաբարձր գնահատականը ստացել է մարդու իրավունքների պաշտպանը, մնացած բոլորի գնահատականը դրական տիրույթում չեն գտնվում։ «2,5 բալ ստացել է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 2,1 բալ, Սերժ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 1,6 բալ, ամենացածր գնահատականը ստացել է Արթուր Վանեցյանը»,-ասաց նա։ Հարցին՝ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, հարցվածների 53,9 տոկոսը ասել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին. «Ավելի շուտ մասնակցելու է 10,3 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու՝ 12,8 տոկոսը, միանշանակ չի մասնակցելու՝ 22,7 տոկոսը»։

Արամ Նավասարդյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենանվազագույն ցուցանիշը գրանցել է Երևանում, իսկը «Հայաստան» դաշինքը՝ ճիշտ հակառակը։ Ներկայացնելով հարցման մեթադաբանությունը՝ նա նշեց, որ հեռախոսային հարցումներ են եղել, 1103 հոգի է մասնակցել, և այն անց է կացվել հունիսի 7-10 ժամանակահատվածում:

The “Armenia” bloc has registered a slightly higher index than the “Civil Contract” party. Aram Navasardyan, director of the GALLUP International Association’s Armenian office, said this at a press conference, presenting whose rating is higher during the early parliamentary election campaign. He noted that according to the results, 24.1% will vote for the “Armenia” bloc, and 23.8% for the “Civil Contract” party. Compared to the results of the previous poll, the index of the “Armenia” bloc has increased by 3.5%, and that of the “Civil Contract” party – by 1.4%. “I have honor” bloc is in the third place, 7.4% will vote for it. “The PAP – 3.7%, the LHP – 3.1%,” he said, noting that 9.2% will not vote for anyone. Aram Navasardyan mentioned that according to the results of the survey, about 51-52% negatively assess the work of the police.

And when evaluating the work of the figures, the highest grade was given to the Human Rights Defender, the grade of all the others is not in a positive range. Nikol Pashinyan, Robert Kocharyan, Armen Sargsyan received 2.5 points, PAP leader Gagik Tsarukyan 2.1 points, Serzh Sargsyan, Edmon Marukyan 1.8 points, Leon Ter-Petrosyan 1.6 points. “Arthur Vanetsyan received the lowest grade,” he said. When asked if the elections will take place this Sunday, 53.9% of the respondents said that they will definitely participate in the elections. “10.3% will participate sooner, 12.8% will not participate sooner, 22.7% will definitely not participate.”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *