Պատրաստվեք․ Նոր ռեկորդ է սպասվում․․ անոմալ ու անդիմադրելի …. մոտենում են, տրամադրվեք




Հարգելի ընթերցողներ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Գագիկ Սուրենյանի կանխատեսումը․ Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Միջին ամսական ջերմաստիճանը


հանրապետությունում +16.6⁰C է, երրորդ տասնօրյակում այն հասնում է +17.3⁰C: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25…+27⁰C սահմաններում, Տավուշում+18…+22⁰C, Լոռիում +16…+18⁰C, լեռնային շրջաններում +15…+20⁰C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրանցվել է Մեղրիում` +43.7⁰C (2011թ), Արարատ +42.6⁰C (2017թ), Երևան +42.0⁰C (2011թ.):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16…+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40…+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +7…+8 աստիճան, առավելագույնը՝ +41…+42 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 9-14մմ):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *