Պետք է ունենաք տնտեսապես հզոր, զարգացած և անվտանգ հայրենիք․ Գագիկ Ծառուկյան




Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Գեղարքունիքի մարզում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը նախ ջերմ հանդիպում է ունեցել մարզի գյուղերի հարյուրավոր բնակիչների հետ, պատասխանել է նրանց հարցերին և հակիրճ ներկայացրել ԲՀԿ ծրագրային դրույթները: Գավառում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք՝ մարզի տարբեր համայնքներից ժամանած քաղաքացիների մասնակցությամբ: Հաշվի առնելով, որ պատերազմից հետո Գեղարքունիքը դարձել է սահմանամերձ՝ Գագիկ Ծառուկյանը մանրամասն անդրադարձել է անվտանգային միջավայրին: «Ժողովրդի անվտանգությունն ապահովելու միայն մի ճանապարհ կա. դա Ռուսաստանն է»,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդը:


Pre-election campaign of ‘Tsarukyan’ Alliance took place in Aparan, Aragatsotn Province


Նա հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների և անհետ կորածների հարազատների հետ և հայտնել է իր վշտակությունն ու զորակցությունը և խոստացել, որ նրանց խնդիրներն ու կարիքները մշտապես լինելու են իր ուշադրության կենտրոնում․ «Ամեն ինչ անելու ենք, որ ձեր վիշտը թեթևացնենք։ Ոչ թե խոսքով, այլ գործով թեթևացնենք»։
Պարոն Ծառուկյանն ընդգծել է, որ իրենց ծրագիրը բաղկացած է 30 կետից, դրանցում զետեղված են հայ ժողովրդի առջև ծառացած հիմնական մարտահրավերները։ Որ մեր ժողովուրդն այս վիճակից դուրս գա, այս երկրից չգնան․ «Պատասխանատու մարդը պետք է ժողովրդի հետ վերաբերվի այնպես, ինչպես իր ընտանիքի հետ»։
Անվտանգությունից զատ ԲՀԿ առաջնորդը խոստանում է բարելավել սոցիալական վիճակը։ Ներել մինչև 3 միլիոնի հասնող սպառողական վարկերը։ Չնայած ԲՀԿ-ն ունի պետության զարգացման ընդհանուր տեսլական, սակայն յուրաքանչյուր մարզում Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է տվյալ մարզին առնչվող խնդիրներին։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Gagik Tsarukyan continued his pre-election campaign in Gegharkunik region. The leader of the “Prosperous Armenia” party first had a warm meeting with hundreds of residents of the villages of the region, answered their questions and briefly presented the program provisions of the PAP. A large rally was held in Gavar with the participation of citizens from different communities of the region. Taking into account that Gegharkunik became a border town after the war, Gagik Tsarukyan spoke in detail about the security environment. “There is only one way to ensure the security of the people. “It’s Russia,” the PAP leader said.
He met with the relatives of the killed servicemen, the missing, expressed his sorrow and support, promised that their problems and needs will always be in the center of his attention. “We will do everything to alleviate your grief. Let’s lighten it not with words, but with deeds. “
Mr. Tsarukyan emphasized that their program consists of 30 points, they contain the main challenges facing the Armenian people. In order for our people to get out of this situation, they should not leave this country ․ “A responsible person should treat the people as he treats his family.”
In addition to security, the PAP leader promises to improve the social situation. Forgive consumer loans of up to 3 million. Although the PAP has a general vision of the state’s development, in each region Gagik Tsarukyan addresses the issues related to that region.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *