Պուտինի պլшնը՝ ինչ է սպասվում Լավրпվին ու Շпյգпւին. Հшյшստшնը պետք է զգпն լինի




Պուտինի պլшնը՝ ինչ է սպասվում Լավրпվին ու Շпյգпւին. Հшյшստшնը պետք է զգпն լինի
Հարգելի ընթերցողներ մինչ բուն նյութին անցնելը ատաջարկում եմ կարդալ
ՌԴ նախագահ Պուտինն ափսոսանք է հայտնում, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԱԳ նախարար Լավրովը կարող են դառնալ պատգամավոր:


Պուտինը հայտարարել է, որ նրանք լավ նախարարներ են և կլինի ափսոս, որ դառնան պատգամավոր: Բանն այն է, որ Լավրովն ու Շոյգուն գլխավորում են Պուտինի Եդինայա Ռոսիա կուսակցության նախընտրական ցուցակը: ՌԴ Պետդումայի ընտրությունը լինելու է սեպտեմբերի 17-19: Երեք օր է տևելու կորոնավիրուսի իրավիճակի պատճառով: Լավրովն ու Շոյգուն իրենք դեռ չեն հստակեցրել, թե արդյո՞ք մտադիր են վերցնել մանդատը, թե՞ կմնան նախարար:

Հնարավոր է, որ Պուտինը զբաղված է ձևականությամբ և Լավրովն ու Շոյգուն ընդամենը նախընտրական ցուցակը «զարդարելու» համար են, որովհետև Պուտինը չի գտել այլ մարդ: Սա արդեն իսկ վկայում է, թե ինչ իրավիճակ է ռուսական վերնախավում, եթե չկա ցուցակը գլխավորող այլ տարբերակ և առաջանում է այդպիսի «թատրոնի» կարիք: Իսկ դրա կարիքն առաջանում է, որովհետև բոլոր ողջախոհ և ոչ «բեմականացված» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Պետդումայի ընտրությանը Եդինայա Ռոսիան ունի մեծամասնություն պահելու լուրջ խնդիր: Իսկ այդ հարցը լոկ իշխանության սպառնալիք չէ, որ, կարող է առաջացնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *