Սшհմшնшյին հшտվшծում шռնվшզն 3 զինծшռшյпղ է զոհվել. ինչ է եղել իրшկшնпւմ




Սկսվեց. Սահմանային հատվածում առնվազն 3 զինծառայող է զոհվել. ինչ է եղել իրականում


Քիչ առաջ իրանական տելեգրամյան ալիքներով իրար հետևւից լուրեր տարածեցին, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել սահմանին։ Ըստ աղբյուրների՝ Իրանա-ադրբեջանական սահմանը վերածվել է մարտերի կետի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 3 իրանցի զինվորական է զոհվել։ Նշվում է, որ սկզբում կատարվածը բնութագրվել է որպես ադրբեջանական սադրանք, սակայն ավելի ուշ Իրանն ընդունել է «բարեկամական կրակը»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական թելեգրամյան ալիքներում հաղորդագրություն էր տարածվել, որ իրանական AH-1 Super Cobra հարվածային ուղղաթիռները կրակ են բացել Ադրբեջանի սահմանների մոտ գտնվող իրենց իսկ դիրքերի վրա, ինչի հետևանքով զոհեր կան:

Հարկ է նաև տեղեկացնել հարգելի ընթերցողներ, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանարապետության հետ սահմանի շրջանում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *