Սարսափելի դեպք Հայաստանում. հայտնաբերվել է դի/ այն պատկանում է….




Երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Արավուս գյուղի «Քարաղբյուր» կոչվող տարածքում դի


կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝

քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրվարդ Ն.-ն դուրս է եկել տնից և չի վերադարձել, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարազատների ու համագյուղացիների մոտ և

նրանք սկսել են կատարել որոնողական աշխատանքներ: Արդյունքում նշված վայրում այրված թփերի մոտ հայտնաբերվել է մարմնի տարբեր հատվածներում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով Նուրվարդ Ն.-ի դին: Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Yesterday, on January 17, a tragic incident took place in Syunik region. At around 09:30, the administrative representative of Aravus village Argam Hovsepyan called the Goris police department and informed that there was a body in the area called “Karaghbyur” of Aravus village. As photojournalist

Gagik Shamshyan reports, Alik Hakobyan, head of the Syunik Regional Police Department, Sergo Markosyan, head of the Goris Police Department, and the group of the Syunik Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia headed by investigator Mkrtchyan left for the

mentioned place. The police and investigators found out that the previous day, at around 11:00, 72-year-old Nurvard N., a resident of the same village, left the house and did not return, which caused concern among his relatives and fellow villagers. perform search operations. As a result, the body of Nurvard N. was found near the burnt bushes in different places of the body with different degrees of heat burns. Th

e Goris Investigation Department is preparing materials on the fact. By the decision of the investigator, a number of examinations were appointed, including a forensic examination of the body. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court verdict that has entered into force.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *