Վшրկյաններ шռшջ…ՇՆПՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՄԵՐ ՓՐԿԻՉ: Բпլորիդ hամար пւնեմ լшվ լուր. Նիկոլ Փաշինյшն…




ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի առավոտից պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: «Վաղը առավոտից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև, մենք պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելու»,-ասաց Փաշինյանը: Նա նման երկխոսության կոչ արեց նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում իրենք բանավեճ և հակադրություն է ունեցել: «Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ սակայն դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ իրենց քաղաքական ուժի ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և ՀՀ-ում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա: «Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական ընտրություններում, ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել, «ձայն բազմաց, ձայն Աստծո»: Եվ Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի: Եվ մենք պետք է նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես, որովհետև մեր երազանքները կյանքի կոչելու համար, ըստ տեսության, մեզ ընդամենը մի բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ:Եվ մենք մեր սրտում, գիտակցության մեջ պետք է ստեղծենք այդ հավատը: Եվ, երբ ունենանք այդ հավատը, մենք սարեր շուռ կտանք միասին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ժամանակ կունենանք ազատ և երջանիկ երկիր, ազատ և երջանիկ հայրենիք:


Acting Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan, who heads the electoral list of the “Civil Contract” party, is going to start consultations with the political forces participating in the elections on the morning of June 22, he also calls for a dialogue with careful leaders. As reported by “Armenpress”, he said this at the rally of the “Civil Contract” party in the Republic Square. “Tomorrow morning I will start political consultations with the forces participating in the parliamentary elections, which have a tendency to dialogue and discuss. And I also hope that the people give me this mandate, because at this stage in the history of our country, the people, we must go to consolidate our best cultural, scientific, economic, business, public and pol

itical potential, the security of our people, Armenia and Artsakh. to serve the welfare, “Pashinyan said. He called for such a dialogue to all the structures and segments with which they had a debate-opposition during this period. “We show you our hand in unification,” Pashinyan said. He stressed, however, that it could not in any way call into question the obligation of their political force to the people to exercise the steel mandate, the dictatorship of

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *