Վատ լուր մեր սիրելի դերասանից. ինչ է պատահել. պարզվում է նրանք…




Դերասան Սարգիս Գրիգորյանն ու պարուհի Մանո Գրիգորյանը տարեվերջին իրենց դուստրերի՝ Էվայի և Յանայի հետ մեկնեցին ԱՄՆ: Սա քննարկումների տեղիք տվեց, որ զույգն արտագաղթել է: Անցնող տարում Սարգիսը խոսել էր արտագաղթելու մասին, երբ կարանտինի մասնակի վերացման փուլում պայքարում էր իրենց ոլորտի մարդկանց աշխատելու թույլտվության համար: Նա նշել էր, որ եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն, երկրից կգնա, քանի որ այսպես շարունակվելու դեպքում մարդիկ ապրելու գումար չեն ունենա:


Մանոն նշել է, որ ԱՄՆ մեկնել են անժամկետ: Երեխաները շուտով այնտեղ դպրոց կհաճախեն, քանի որ այս փուլում դեռ ԱՄՆ-ում են:

«Մեր մեկնելը շատ արագ ու անսպասելի ստացվեց: Սարգիսը գործնական առաջարկ ստացավ, արդյունքում ամբողջ ընտանիքով հայտնվեցինք այստեղ: Առայժմ անժամկետ ենք ԱՄՆ-ում: Չեմ կարող ասել՝ կմնա՞նք, թե՞ կվերադառնանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրենց բիզնեսը փակելուն՝ Մանոն ասաց. «Քանի որ մեր բիզնեսը հիմնականում կապված էր մեր անձերի հետ, դժվար կլինի այստեղից աշխատանքը կազմակերպել: Չենք կարող հարսանիք կազմակերպել, քանի որ Սարգիսը չի վարելու, իսկ իմ պարի ստուդիան կշարունակի գործել, քանի որ թիմս ուժեղ է»:

Անդրադառնալով արտագաղթելու մասին Սարգսի՝ ավելի վաղ արած հայտարարությանը՝ Մանոն ասաց. «Իր հարցազրույցներից մեկում Սարգիսը նման բան ակնարկել էր, բայց հավատացեք, այդ ժամանակ դրանք ուղղակի թռուցիկ խոսքեր էին: Հստակ մտադրություն չկար: Քանի որ եղավ առաջարկ, հաշվի առանք նաև իրավիճակն ու այն բացասական էներգետիկ դաշտը, որը պատել էր մեր ընտանիքին, որոշեցինք գոնե մի պահ հեռու լինել և կտրվել այդ ամենից»:

Պարուհին նկատեց, որ վերջին ամիսները ծանր էին բոլոր հայերի համար: «Այն, ինչ կատարվեց մեզ հետ, ահավոր էր: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի սրտում ինչ-որ բան փոխվեց, կոտրվեցին հույսն ու հավատը, միաժամանակ, բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր փորձություն, որը տրվում է մարդուն, ինչ-որ բան գիտակցելու, հասկանալու և փոխելու հնարավորություն է: Մի պահ ինձ մոտ տպավորություն էր, որ դեպի անդունդն ենք գնում, որովհետև այն, ինչ կատարվեց, դաս չէր, մենք սկսեցինք փնովել, չարանալ, անիծել: Երկրում, ցավոք, շատ բան փոխվեց:

Փոխվեցին մարդիկ, փոխվեցինք մենք՝ ես: Ամեն ինչ սկսեց բաժանվել՝ սև-սպիտակ, չար-բարի, հարուստ-աղքատ: Մենք բոլորս կորցրինք ամենակարևորը՝ մարդ լինելը, ներքաշվեցինք քաղաքականության մեջ, դարձանք քաղաքագետներ, քննադատներ՝ մոռանալով մեզ, մեր կյանքը: Ինձ համար ահավոր դժվար էր այդ մթնոլորտում մնալ, որովհետև բարին և լույսը սիրող մարդ եմ: Որքան էլ ինձ համար դժվար է հեռու լինել, կարծում եմ, իմ և ընտանիքիս համար լավագույն լուծումը որոշ ժամանակով այս ամենից հեռու մնալն է: Գիտեմ, որ այս հարցազրույցից հետո ևս մեզ կքարկոծեն, քննադատական մեկնաբանություններ կլինեն, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի ընտրության հնարավորություն, և ինքն է ընտրում՝ ինչպես ապրել: Ես սիրում եմ կյանքը, մեր կյանքը շարունակվում է, ու մենք ուզում ենք լավ ապրել»:

Մանոն նշեց, որ երեխաները իրենց շատ լավ են զգում, վայելում են օրերը: Փորձում են հարմարվել նոր միջավայրին: «Դեռ ադապտացիոն շրջանում ենք, փորձում ենք հարմարվել: Իրականում հոգիս Երևանում է, մարմինս՝ այստեղ: Սակայն ինձ այստեղ ավելի թեթև եմ զգում՝ չնայած կարոտն արդեն իր խոսքն ասում է»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝https://www.tert.am/life/am/news/2020/12/31/usa/7

Actor Sargis Grigoryan and dancer Mano Grigoryan left for the United States with their daughters Eva և Yana at the end of the year. This led to discussions that the couple had emigrated. Last year, Sargis talked about emigrating when he was fighting for permission to work for people in his field during the partial abolition of quarantine. He noted that if the quarantine agenda is extended, he will leave the country, because if this continues, people will not have the money to live.

Mano noted that they left for the United States indefinitely. The children will soon go to school there, as they are still in the United States at this stage.

“Our departure was very fast and unexpected. Sarkis received a practical offer, as a result the whole family came here. We are currently in the United States indefinitely. “I can’t say whether we will stay or return,” he said.

As for closing their business in Armenia, Mano said. “Since our business was mainly related to our personalities, it will be difficult to organize work from here. We can’t have a wedding because Sargis will not be running, and my dance studio will continue to operate because my team is strong. ”

Referring to Sargis’ earlier statement on emigration, Mano said. “In one of his interviews, Sargis hinted at such a thing, but believe me, at that time they were just pop-up words. There was no clear intention. “Since there was an offer, we took into account the situation and the negative energy field that surrounded our family, and decided to stay away from it all for at least a moment.”

The dancer noted that the last months were difficult for all Armenians. “It simply came to our notice then. I think something has changed in the heart of every Armenian, hope and faith have been broken, at the same time, we must all realize that every test that is given to a person is an opportunity to realize, understand and change something. For a moment I had the impression that we were going to the abyss, because what happened was not a lesson, we started criticizing, hurting, cursing. Unfortunately, a lot has changed in the country. People changed, we changed. Everything began to be divided: w

hite-white, evil-good, rich-poor. We all lost the most important thing – to be human, we got involved in politics, we became politicians, critics, forgetting ourselves, our lives. It was very difficult for me to stay in that atmosphere, because I am a good person who loves light. As difficult as it is for me to be away, I think the best solution for my family is to stay away from all this for a while. I know that after this interview we will be stoned, there will be critical comments, but the most important thing for me is that everyone has a choice, he chooses how to live. I love life, our life goes on and we want to live well. ”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *