Ցավալի իրավիճակ է. Հայաստանում 53 մարդ մեքենայի տակ ընկնելով մահացել է. Սա արդեն վերջն է. մանրամասներ (տեսանյութ)




Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. սրանք ճանապարհատրանսպորտային պատահար ծնող հիմնական պատճառներից են: Կա ևս մեկը՝ հետիոտնի անզգուշություն: Անցած վեց ամսվա ընթացքում մեր երկրում հաշվառվել է 2169


ճանապարհատրանսպորտային պատահար: Հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ է: Կարող ենք արձանագրել, որ հետիոտնի մասնակցությամբ պատահարների մեծ մասը հենց հետիոտների անուշադրության, անզգուշության և ավելորդ ինքնավստահության հետևանք են: Այլ խոսքով՝ պատահարի մեղավորը հետիոտնն է: Անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 2169

պատահարից 516-ը վրաերթ է, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։ Նման վիճակագրությունից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հետիոտները լրջորեն վերաբերվեն իրենց պարտականություններին՝ երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, ղեկավարվեն հետիոտնային լուսացույցի ազդանշաններով, չկարգավորվող հետիոտնային անցումներում երթևեկելի մաս դուրս գան՝ գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և փողոցն անցնեն միայն այն դեպքում, երբ համոզված են, որ անցումն իրենց համար անվտանգ է: Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար:https://www.youtube.com/embed/1vYr9mp99ME

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *